Ամենամասշտաբային հրդեհը, որին տվել են «Թոմաս» անվանումը, կլանել է ավելի քան 60 հեկտար տարածք։ Հազարավոր փրկարարներ արդեն մեկ շաբաթ է փորձում են հանգցնել կրակը։ Չոր եղանակի և քամու պատճառով այն շատ արագ է տարածվում։
Հաղորդվում է, որ հրդեհի պատճառով արդեն վնասվել է մոտ հազար բնակելի տուն ու այլ շինություն։ Տեղական իշխանությունները վտանգի առավելագույն աստիճան են հայտարարել։ Մոտ 200 հազար մարդ տարհանվել է վտանգավոր գոտիներից։