21:23 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.37
  • GBP636.68
  • EUR563.47
  • RUB7.69
Տեսանյութեր

«Խաչակիրների գաղտնի գիրքը». ի՞նչ է թաքնված Կիլիկյան Հայաստանի նավահանգիստներում

Ստանալ կարճ հղումը
Սա Հայաստանն է (39)
1147103

Վենետիկցի Մարինո Սանուտոսն իր «Խաչակիրների գաղտնի գիրք» աշխատության մեջ գրում է Կիլիկիո Հայաստանի 25 նավահանգստի մասին։ Այսօր դժվար է գտնել այդ բոլոր նավահանգիստների տեղերը, սակայն ամենահայտնիներն առ այսօր աչքի են ընկնում հզորությամբ և փառավոր տեսքով։

Այաս` Կիլիկիո Հայաստանի գլխավոր նավահանգիստն է։ Այստեղ մտնողներին սկզբում դիմավորում է Այասի ծովաբերդը, որը և հսկում է նավահանգստի մուտքը։ Քաղաքը պաշտպանող պարիսպն իջնում է դեպի ծով և ավարտվում հենց նավահանգստի մուտքի մոտ կառուցված աշտարակով։ «Սա Հայաստանն է» նախագծի հեղինակների հավաստմամբ` պատերի մեջ կան քարեր, որոնք շրջանակաձև են։

Հաղորդման հերթական թողարկումը պատմում է, թե ինչպես էին նավահանգստում առևտրային ու ռազմական նավեր պատրաստվում։ Այդ նպատակով էին նաև Այասում կիրառվում աշտարակները։

Բացի Այասից Կիլիկյան Հայաստանում կային նաև այլ նավահանգիստներ։ Օրինակ` Կորիկոսը։ Այստեղ, ամենաբարձր աշտարակի վրա, պահպանվել է Հեթում թագավորի հայերեն գրությունը։

Նախագծի հեղինակների հավաստմամբ` կիլիկյան բոլոր ամրոցներն ունեցել են գաղտնի ելքեր։

թեմա:
Սա Հայաստանն է (39)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ