00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Վասակը դավաճանեց Վարդանին, բայց չդարձավ հայոց արքա

Բաժանորդագրվել
Սեբուխտի զորքը չկարողացավ դիմակայել Վարդան Մամիկոնյանի հարվածին։

«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը պատմում են հայոց պատմության կարևոր էջերից մեկի մասին։

Հազկերտ արքան տենդորեն միջոցներ էր փնտրում ապստամբությունը խեղդելու համար։ Պարսիկները համարում էին, որ ապստամբների դեմ գործելու 2 հնարավոր տարբերակ կա։ Առաջինը Աղվանքի տարածքով ապստամբների թիկունք դուրս գալն էր, իսկ մյուսը` ուղղակի ճակատային հարվածը հենց ապստամբության կենտրոն հանդիսացող Արտաշատ քաղաքին։ Առաջին տարբերակի առավելությունն այն էր, որ ուժերի ոչ լրիվ կենտրոնացված վիճակում գտնվող պարսից բանակի համար այն ավելի հեշտ էր իրականացնել։

Երկրորդ տարբերակի իրականացումը զգալի ժամանակ էր պահանջում։ Անհրաժեշտ էր մեծ ուժեր տեղափոխել երկրի արևելյան սահմանամերձ շրջաններից, որտեղ մշտական պատերազմ էր քոչվորների հետ։ Ի վերջո, առավելությունը տրվեց առաջին տարբերակին։ 450 թվական հոկտեմբերին մոտ 40 հազարանոց սասանյան բանակը` պարսից զորավար Սեբուխտի գլխավորությամբ, մտավ Աղվանքի տարածք։ Մոտեցավ Քուռ գետի գետանցումին։ Սեբուխտի առաջխաղացումը պետք էր կանխել։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակը բաժանեց 3 մասի։

Առաջինն ուղարկեց հարավային Հայաստան`այս կողմից պարսիկների հնարավոր ներխուժումը կանխելու նպատակով։ Երկրորդ գերակշռող մասը վերցրեց իր հետ։ Իսկ երրորդ մասը թողեց երկրում` Վասակի գլխավորությամբ` որպես ռազմավարական պահեստազոր, որը նաև պետք է օգնության հասներ վտանգավոր ուղղությանը։ Հենց այստեղ էլ Վասակը կատարեց իր առաջին քայլը։ Նա պարսից զորավար Սեբուխտին նամակով զգուշացրեց հայկական բանակի արշավի և զորքի քանակի մասին։ Արդյունքում հայկական բանակը Խաղխախ քաղաքի մոտ անակնկալի եկավ` տեսնելով արդեն մարտական պատրաստվածության մեջ և զորաշարքով կանգնած պարսկական բանակին։

Սրանով խախտվեց հայոց բանակի նախնական մարտական պլանը, ըստ որի` պարսիկներին պետք է անակնկալ հարված հասցվեր։

Լրահոս
0