19:47 26 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

«Հիշատակի Լապտերները» Ժնև այցելողներին կպատմեն Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (107)
13001
© Ruptly .

Ժնևի Թրամբլե (Parc Trembley) զբոսայգի այցելողներն այսուհետ կտեսնեն Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր։ Ապրիլի 13-ին այստեղ ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը:

Բրոնզաձույլ տասը մետր բարձրության լամպերից բաղկացած հուշակոթողը, որը ֆրանսահայ անվանի արվեստագետ Մելիք Օհանյանի ստեղծագործությունն է, շվեյցարահայ համայնքի նվերն է Ժնև քաղաքին՝ ի նշան ժնևցիների և հայերի համատեղ պատմական հիշողության:

2004թ. շվեյցարահայ համայնքը դիմել էր Ժնևի քաղաքային խորհրդին՝ Հայոց ցեղասպանության իննսունամյա տարելիցի կապակցությամբ Ժնևում հուշակոթող տեղադրելու խնդրանքով: Վերջինս 2008 թվականին միաձայնությամբ որոշում է կայացնում՝ հօգուտ հուշակոթողի կառուցման: Հայտարարված մրցույթի արդյունքում ութ հոգուց բաղկացած ժյուրին միաձայն մրցույթի հաղթող է ճանաչում ֆրանսիահայ արվեստագետ Մելիք Օհանյանի ներկայացրած նախագիծը:

 

թեմա:
Հայոց ցեղասպանություն (107)

Ըստ թեմայի

Հիշատակի Լապտերներ. Ազնավուրը Ժնևում մասնակցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացմանը

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ