00:51 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
Տեսանյութեր

«Համով Հայաստան». այս զարմանալի ուտեստով Հայաստանի քարտեզն են նկարել

Ստանալ կարճ հղումը
455 0 0

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակում պատմում են, թե ինչպես է պետք պատրաստել «Տապակա Արարատ» ուտեստը, որը Երևանի ռեստորաններից մեկի խոհարարը որոշել է մի փոքր փոխել։

«Հին հայկական ուտեստ է, հնում բրնձով փլավի մեջ չիր էին ավելացնում։ Մենք մի փոքր փոխել ենք բաղադրատոմսը, ավելացրել հորթի ծեծած միս», — Sputnik Արմենիային ասաց խոհարար Աննա Մաթևոսյանը։

«Տապակա Արարատ» պատրաստելու համար պետք է եփել բրինձը, տապակել նախապես համեմված հորթի միսը։ Բրինձը պետք է լցնել ափսեի մեջ` Արարատ լեռան տեսք տալով, վրան լցնել տապակած չրերը, ընկուզեղենն ու չամիչը։ Խոհարարը բրնձի կողքին դնում է միսը, որը Հայաստանի տարածքն է անվանում և այդ ամենի վրա լցնում թթվասերից ու քրքումից պատրաստած սոուսը, որը խորհրդանշում է Արաքս գետը։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ