13:26 22 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.20
  • GBP632.02
  • EUR555.40
  • RUB7.55
Տեսանյութեր

Հայտնի գիտնականը Նիկոլ Փաշինյանին խնդրել է, որ ՀՀ քաղաքացիություն տա դստերը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
1370 0 0

Աշխարհահռչակ գիտնականը խնդրել է, որ իր դստերը հայկական անձնագիր տան։

Ռուսաստանցի հայտնի գիտնական, օվկիոնոսագետ, հայկական արմատներով Արթուր Չիլինգարովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմել է խնդրանքով։

«Դուստրս ձեզ դիմելու է Հայաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ Նա բիզնեսով, բարեգործությամբ է զբաղվում», — Մոսկվայում հանդիսավոր ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետին է ասել Չիլինգարովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել հունիսի 13-ին։ Հենց նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունը։ Այսօր նա կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

Այսօր Փաշինյանը հանդիպել է հայկական համայնքի հետ, հայկական եկեղեցի է այցելել, նաև մասնակցել է հայ, խորհրդային հայտնի հրամանատար, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացմանը։

 

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ