15:49 23 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.71
  • GBP636.30
  • EUR554.15
  • RUB7.46
Տեսանյութեր

Թուրքմենստանի նախագահի նոր նախասիրությունը. Բերդիմուհամեդովը ռեփ է կարդում

Ստանալ կարճ հղումը
152 0 0

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը «ստեղծագործական» արձակուրդի մեջ է։ Նա իր հանգիստն անցկացնում է «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում թոռան` Քերիմգուլիի հետ։

Թուրքմենստանի առաջնորդի բազմաթիվ տաղանդներից մեկը բանաստեղծական է։ Հանգստի ժամանակ նա գրել է «Սպորտային Թուրքմենստան» բանաստեղծությունը, իսկ թոռը` Քերիմգուլին, խոսքերի համար երաժշտություն է գրել` թարգմանելով դրանք անգլերեն։

«Սպորտ, Թուրքմենստան, չքնաղ Ավազա։ Հարթվում է Մետաքսե ճանապարհի ուղին Ամուլին մինչև Խազար։ Սպորտի զրնգուն ձայնը։ Թուրքմենստան, Ավազա` երջանկության կացարաններ», – հենց այդ խոսքերից է սկսվում Բերդիմուհամեդովի բանաստեղծությունը։

«Սպորտային Թուրքմենստան» երգը նվիրված է «Ամուլ–Խազար 2018» միջազգային ավտոռալիին, որը տեղի կունենա սեպտեմբերին, ինչպես նաև թուրքմենական սպորտի ձեռքբերումներին և բնության գեղեցկությանը։

Այլ տեսանյութեր

  • Ինչպես է ստեղծվել ֆաշիզմը ջախջախած բանակը․ արխիվային բացառիկ կադրեր
    Last update: 14:30 23.02.2019
    14:30 23.02.2019

    Ինչպես է ստեղծվել ֆաշիզմը ջախջախած բանակը․ արխիվային բացառիկ կադրեր

    Ռուսաստանում ամեն տարի փետրվարի 23-ին նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը։ Խորհրդային Միությունում այդ ամսաթիվը համարվել է Կարմիր բանակի ծննդյան օրը։ Այս տեսանյութում հավաքված եզակի կադրերը պատմում են այն մասին, թե ինչպես է ստեղծվել ֆաշիզմը ջախջախած բանակը։

    11
  • Տետ-ա-տետ-Լիլիթ Ներսիսյան (22.02.19)
    Last update: 10:17 23.02.2019
    10:17 23.02.2019

    Մարդու ու բանանի ԴՆԹ-ն իրար նման են 50 տոկոսով․ Լիլիթ Ներսիսյան

    Հայտնի փաստ է՝ մարդու և կապիկի ԴՆԹ-ն իրար նման են նվազագույն տարբերություններով։ Բայց քչերը գիտեն, որ մարդն ու բանան էլ իրար են նման 50 տոկոսով։ Լիլիթ Ներսիսյանը «Տետ-Ա-Տետ» հաղորդաշարի ընթացքում խոսել է մարդու գենոմի վերծանման կարևորության և ժառանգականության գաղտնիքների մասին։

    23
  • ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր են բացահայտվել
    Last update: 20:59 22.02.2019
    20:59 22.02.2019

    ԱԱԾ-ն կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր է բացահայտել. տեսանյութ

    Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:

    152
  • Sputnik զրույց-Վահրամ Միրաքյան (18.02.19)
    Last update: 18:00 22.02.2019
    18:00 22.02.2019

    Էժան բանանի համար նոր հեղափոխություն պետք չէ. Վահրամ Միրաքյան

    Բանանը թանկացել է։ Հիմա բանանի կիլոգրամը 700 դրամ է հասնում։ Մեկ ամիս առաջ գրեթե կրկնակի էժան էր։ Բանանի ներկրմամբ զբաղվող Վահրամ Միրաքյանը այստեղ ոչ մի սադրանք չի տեսնում։

    41

Գլխավոր թեմաներ