Սարգիս անունով փոքրիկը Ռուսաստանում է մանկապարտեզ հաճախում։ Դաստիարակչուհիները խնդրում են փոքրիկին մարմնի մասերը ռուսերեն ասել։ Նրանցից մեկը կոնկրետ մարմնի մաս է մատնանշում և ասում նրա ռուսական անվանումը։
Սակայն երեխան անկեղծորեն զարմանում է, քանի որ նրանք «սխալ» անուններ են տալիս։ Նա այդ խոսքերը հայերեն է ասում և փորձում բացատրել դաստիարակներին, թե ինչպես է ճիշտ ասել «քիթ», «բերան», «աչք», «ձեռք» և «ոտք» բառերը։
Արդյունքում, դաստիարակչուհիները զիջում են տղային և նրան կրկնելով մի քանի բառ հայերեն են արտաբերում։