03:52 26 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.66
  • GBP633.53
  • EUR566.62
  • RUB7.32
Տեսանյութեր

Ուրախությունը կարճ տևեց. ութոտնուկի արժանի «ապտակը» ձկնորսին

Ստանալ կարճ հղումը
18210

Աղջիկն ու տղան ձկնորսության էին գնացել, բայց պարզվեց դա այնքան էլ հեշտ գործ չէ։

Տեսանյութում երևում է, որ նրանք ուրախ ձայներ են հանում` մտածելով, որ մի մեծ բան են բռնել։ Բայց պարզվում է ամեն ինչ ավելի զվարճալի ավարտ է ունենալու։

Երբ արդեն որսը մակերեսին է հայտնվում, ջրի մեջ երևում են սև կետեր, և ակնհայտ է դառնում, որ դա ութոտնուկ է: Աղջիկը բարձրացնում է ձկնորսական կարթը, որի միջից ինչ-որ սև բան է դուրս թռչում։

Երբ օպերատորը հայտնվում է տեսախցիկի առաջ, պարզ է դառնում, որ ութոտնուկը վերջին պահին «թքել» է իր թանաքը անմիջապես ձկնորսի դեմքին:

Ութոտնուկները նետում են իրենց սեփական «թանաքը» իրենց որսել ցանկացողների վրա։ Այդ քայլով նրանք թշնամուն անկառավարելի են դարձնում, խաթարում նրա հոտի զգացողությունն ու տեսողությունը և հաջողացնում ճողոպրել վտանգից։

թեգերը:
Վրաստանի Հանրապետություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ