19:16 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Տեսանյութեր

Ինչպես պետք է ցրել խորհրդարանը. Հայաստանում տեսանյութը տարածում է ստանում

Ստանալ կարճ հղումը
138410

Զանգվածային կռիվը Ուգանդայի խորհրդարանում տեղի է ունեցել անցած տարի, սակայն թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ծավալվող իրադարձությունները նորից արդիական են դարձրել տեսանյութը։

YouTube–ի ու Facebook–ի հայկական տիրույթում երկրորդ կյանք է ստացել մեկ տարվա վաղեմության տեսանյութը հեռավոր աֆրիկյան Ուգանդայից։ Օգտատերերը տարածում են ցնցող տեսանյութը «Ահա այսպես է պետք ցրել խորհրդարանը»  մեկնաբանությունով։

Այսպիսով հայ օգտատերերն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ցանկանում է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել։

Սկանդալային օրինագիծն ընդունվել էր հոկտեմբերի 2–ին։ Այսպիսով խորհրդարանը փորձում էր պաշտպանել վերջին գումարման Ազգային Ժողովը վարչապետի հրաժարականի դեպքում լուծարումից։ Օրինագծի օգտին էին քվեարկել ՀՀԿ, Դաշնակցության ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները։ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները չէին մասնակցել քվեարկությանը։

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Փաշինյանը կոչ էր արել իր կողմնակիցներին փողոց դուրս գալ, որից հետո Երևանում հազարավոր մարդիկ հավաքվել էին ՀՀ ԱԺ շենքի դիմաց։

Հիշեցնենք` նախորդ տարի Ուգանդայի խորհրդարանի պատգամավորները մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ կռվել էին` երկրի նախագահի չափազանց երկար պաշտոնավարման պատճառով։ Սկանդալային օրինագիծն ընդունվել էր, որից հետո տեղի իշխանությունները սկսել էին սպառնալ տեղի հեռուստաալիքներին. նրանք խոստացել էին փակել այն լրատվամիջոցները, որոնք ուղիղ եթերով հեռարձակել են կռիվը։

Նախագահի պաշտոնավարումը երկարացնող օրինագծի քննարկման ժամանակ վիճաբանություն էր ծագել, որը ծեծկրտուքի էր վերածվել։ Կռվի ընթացքում գործի էին դրվում ոչ միայն բռունցքները, այլև աթոռներ, խոսափողներ ու այն ամենը, ինչը ձեռքի տակ էր ընկնում։

թեգերը:
Ուգանդա, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ