19:13 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Տեսանյութեր

«Իսկ ինձ կարելի՞ է գազ առանց ջրի». Comedy Club–ը «սպանել է» իր Գալուստյան- Հայաստանով

Ստանալ կարճ հղումը
239930

Comedy Club– ի մասնակիցների հումորային համարը ստիպել է հանդիսատեսին ծիծաղից մեռնել։ Տեսանյութում դիտեք` ինչպես է Գալուստյանը Հայաստանի կերպարում պատմում իր «նոր ընկերոջ»` Նիկոլ Փաշինյանի մասին։

Comedy Club ռուսական հումորային ծրագիրը հերթական անգամ ուրախացրել է իր` աստղերի մասնակցությամբ նոր համարով։

Համացանցում մեծ արագությամբ տարածվող տեսանյութում Գարիկ Խարլամովը մարմնավորում է Ռուսաստանը, Տիմուր Բատրուդինովը` ԱՄՆ–ն, Անդրեյ Սկորոխոդը` Բելառուսը, իսկ Դեմիս Կարիբիդիսը` Վրաստանը։

Իսկ Հայաստանը ներկայացնում է Միխայիլ Գալուստյանը, որը միանում է «ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս» տրիոյին ու պատմում է իր նոր «ընկերոջ», այսինքն` երկրի ղեկավարի մասին։

«Նոր ընկեր ունեմ, վաաայ, մայիսից։ Շատ երիտասարդ է, լրագրող է։ Այնքան համեստ է, բայց փող չունի», – բողոքում է Գալուստյան–Հայաստանը։

Հարցին` ինչպես է Հայաստանն առանց փող ապրելու, Գալուստյանը անպարկեշտ խոսք է ասում, ինչը պարզապես լացացնում է հանդիսատեսին։

«Հայաստանը լավ է դասավորել իր կյանքը, մեզանից ամենամեծն է, բայց իր ընկերն ամենաերիտասարդն է», – բողոքում է Սկորոխոդ–Բելառուսը։

Ըստ թեմայի

Փաշինյանն ու Պուտինը Comedy Club-ի բեմում. դահլիճը պայթել է ծիծաղից. տեսանյութ
Իվետա Մուկուչյանից մինչև Արթուր Ջանիբեկյան. Comedy club–ի երկրորդ խենթ օրը. լուսանկարներ
Ո՞վ է ամենալավ հայը. անկեղծանում են Comedy club-ի անդամները
Հայաստանի ջերմությունից հիացած Վան Դամն ու Comedy club-ի աստղերը փայլեցին երևանյան բեմում
«Ես ձեզ սիրում եմ»․ Երևանում զվարճանում են Ժան Կլոդ Վան Դամն ու Comedy Club-ի մասնակիցները

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ