20:39 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Տեսանյութեր

Zaz-ին հրապարակում «բռնացրեցինք» գլխավոր փորձի ժամանակ. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
37710

Zaz-ն արդեն Երևանում է և առաջին փորձն է անցկացրել Հանրապետության հրապարակում: Նա պատրաստվել էր երգել Շառլ Ազնավուրի հետ, բայց կյանքն իրենը թելադրեց:

Ֆրանսիացի երգչուհի Zaz-ը վերջին sound-check-ն է արել Երևանի Հանրապետության հրապարակում: Երեկոյան տեղի կունենա գալա համերգ՝ երգչուհու մասնակցությամբ: Նախատեսվել էր, որ Zaz-ը մի քանի երգեր կկատարի Ազնավուրի հետ: Ցավոք, մաեստրոն հեռացավ կյանքից այդ կարևոր և նշանակալի  իրադարձությունից՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի տոնից մեկ շաբաթ առաջ:

Բայց Ազնավուրը միշտ կլինի Ֆրանկոֆոնիայի գաղափարի, ֆրանսերենի հովանու ներքո ժողովուրդների ու մշակույթների միասնության մարմնավորումը, որի կատարյալ դեսպան է նա եղել իր ամբողջ կյանքի ընթացքում:

Մաեստրոն հեռացել է. Zaz-ի ելույթը հատկապես հուզիչ է: Չէ որ զուգերգը, ամեն դեպքում, պետք է կատարել, նույնիսկ մենակ՝ արցունքն աչքերին և նույնիսկ եթե ձայնը դողա: Իսկ արցունքներ հաստատ կլինեն, ամեն դեպքում տաղանդավոր  երկրպագուների մոտ. Ազնավուրը երգչուհուն միշտ առանձնացրել է: Առայժմ Sputnik Արմենիային հաջողվել է նկարել համերգի փորձը: Zaz-ը հեռվից է երևում, նա ամբողջովին սև է հագել:

թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ