09:27 13 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP608.05
  • EUR549.84
  • RUB7.31
Տեսանյութեր

Վարպետության դաս` Փաշինյանի կնոջից․ Ֆրանսիայի ու Չադի նախագահները քոչարի են պարում

Ստանալ կարճ հղումը
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)
46322

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի բարձրաստիճան հյուրերը որոշել էին քոչարի պարել սովորել ու հաճույքով կրկնում էին վարչապետի կնոջ ցույց տված շարժումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի մասնակիցների պատվին ընթրիքի ժամանակ հյուրերի համար հայկական պարերի վարպետության դասընթաց է անցկացրել։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Ֆրանկոֆոնիայի Համալսարանական գործակալության գրասենյակի տնօրեն Մոհամեդ Կետատը Facebook-ի իր էջում տեսահոլովակ է հրապարակել, որտեղ ՀՀ վարչապետի կինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, նրա կնոջ, Չադի նախագահ Իդրիս Դեբիի ու նրա կնոջ, Ֆրանկոֆոնիայի գլխավոր տնօրեն Միկաել Ժանի ու նրա ամուսնու Դանիելի հետ քոչարի են պարում։

Հյուրերն ակնհայտորեն հավանել են պարն ու հաճույքով կրկնում են Աննայի շարժումները։

թեմա:
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ