05:55 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Տեսանյութեր

Երևանի մանկապարտեզներից մեկի տնօրենը 3.7 մլն դրամ է յուրացրել. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
290 0 0

ԱԱԾ–ն և ոստիկանությունը յուրացման հերթական դեպքն են բացահայտել։

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 3 տարում 3.7 մլն դրամի յուրացում է կատարել։ Յուրացման հերթական դեպքի մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը` վկայակոչելով ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության բացահայտման փաստերը։

Հաղորդագրության համաձայն` 2015-2018 թթ մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներում աշխատանքի է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք բոլորն էլ իր մտերիմներն են, փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, շուրջ 3.700.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը տնօրենը յուրացրել է:

Յուրացման փաստով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ