Հաղորդավար՝ Հայկ Կիրակոսյան։
Համազգային թատրոնը կաթվածահար է. գործադուլ, հրաժարականի պահանջ, վեճեր։ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը Sputnik Արմենիայի «Ռակուրս» հաղորդաշարի շրջանակում խոսում է դերասաններին մտահոգող խնդրի մասին։
Հաղորդավար՝ Հայկ Կիրակոսյան։
Արագածոտնի մարզում հատուկ հանձնաժողով է ձևավորվել։ Մարզպետարանը համայնքային դպրոցներում բացահայտելու է տնօրենների կատարած չարաշահումները։ Որոշ փաստեր մարզպետին արդեն հայտնի են։
Որպես կանոն ծեր տարիքի մարդկանց մասին հոգ են տանում ավելի երիտասարդները։ Սակայն լինում է նաև այնպես, որ նրանք էլ, անկախ ծեր տարիքից, ստիպված են լինում խնամել այլոց։ Sputnik Արմենիան զրուցել է 85-ամյա վարսավիրի հետ և կիսել նրա ուրախությունն ու տխրությունը։
Գեղատեսիլ լանդշաֆտ, մաքուր լեռնային օդ, համեղ ջուր, բացառիկ խոհանոց և էքստրիմ։ Ահա ինչի համար են շատերը գալիս Հայաստան։ Սակայն մեր երկրում նաև բացառիկ հուշարձաններ կան, որոնց մասին տեղյակ են քչերը։