21:39 22 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.96
  • GBP615.51
  • EUR530.36
  • RUB7.48
Տեսանյութեր

«Ես մարդասպան չեմ, պատրաստ եմ հանձնվել իշխանություններին». Նարեկ Գուրուրյան

Ստանալ կարճ հղումը
Հայերի մասնակցությամբ միջադեպ Կարագանդայում (15)
851 0 0

Ղազախստանի ծեծկռտուքից հետո հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը տեսաուղերձ է հրապարակել:

Ամանորի գիշերը Կարագանդայում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից մեկը՝ այժմ համապետական հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը տեսաուղերձ է հղել: Տեսաուղերձը հրապարակվել է ոմն Նուրլան Աբիլդինի Facebook-ի էջում: Առաջին հայացքից՝ էջը չի կարելի ֆեյք համարել, Նուրլանը ներկայանում է որպես «Ղազախստան» պետական հեռուստաալիքի աշխատակից:Տեսաուղերձում Նարեկ Հովնանի Գուրուրյանը, ներկայանալուց հետո, նախ իր ցավակցությունն  հայտնում զոհվածի ընտանիքին:

«Ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի չեմ սպանել: Այն չարաբաստիկ գիշերը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չեմ սպանել»,-ասում է Գուրուրյանը:

Նա պնդում է, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին և խնդրում է ապահովել իր անվտանգությունն ու թափանցիկ հետաքննություն անցկացնել:

«Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի: Ես մարդասպան չեմ», - ասում է երիտասարդը հրապարակված տեսագրության մեջ:

Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։

Ծեծկռտուքի և սպանության փաստով ձերբակալել են 7 մարդու, որոնցից 5-ը կալանավորվել են։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ համապետական հետախուզում է հայտարարվել։ Քրեական գործեր են հարուցվել Ղազախստանի ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածներով։

Սպանությունից հետո սոցցանցերում սկսել են հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչել, ըստ որոշ տեղեկությունների` Ղազախստանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։

թեմա:
Հայերի մասնակցությամբ միջադեպ Կարագանդայում (15)

Ըստ թեմայի

Կարագանդայի հայերը ներողություն են խնդրել ողբերգական սպանությունից հետո. տեսանյութ
Չի կարելի ազգամիջյան երանգ տալ Կարագանդայի դեպքին. Թաթոյանը հարցը քննարկել է Շակիրովի հետ
Գերզգայուն հարց է. ազգամիջյան երանգ տալը դատապարտելի է. ՀՀ ԱԳՆ–ն`Ղազախստանի դեպքերի մասին
Իրավիճակը գերզգայուն է. ՀՀ–ի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները խոսել են Կարագանդայի դեպքի մասին
Քննարկել են հայերի մասնակցությամբ վեճի մանրամասները. ի՞նչ է Կասիմովը խոստացել Օսիպյանին

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ