14:48 21 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP628.13
  • EUR553.38
  • RUB7.31
Տեսանյութեր

Բրիկետներ` փայտի փոխարեն. հայ մաթեմատիկոսի նորույթը մեծ տարածում է ստանում

Ստանալ կարճ հղումը
165930
© Sputnik / Aram Nersesyan, Nana Martirosyan

Կոտայքի մարզում ջեռուցման համար էկո բրիկետներ են արտադրում։ Մեկ տոննա բրիկետն այս պահին արժի 80 հազար դրամ։ Sputnik Արմենիայի տեսանյութը ներկայացնում է, թե ինչպես են արտադրում հայկական նոու–հաուն։

Կոտայքի մարզում տնտեսագետ մաթեմատիկոս Սուրեն Դավթյանը հիմնել է ջեռուցման համար ծղոտից էկո բրիկետների արտադրություն։

Նրա մոտ այդ գաղափարը մի քանի տարի առաջ է ծնվել։ Նա վստահ է` բրիկետները կարող են մի քանի խնդիր լուծել` տնտեսական ու բնապահպանական։ Բացի այն, որ բրիկետներն ավելի շահավետ են, կարելի է նաև խուսափել ծառահատումից։ Ընդհանրապես բրիկետի հումքը` ծղոտը, մարդիկ այրում են դաշտերում, ինչն իր հերթին փչացնում է էկոլոգիան։

«Բրիկետների արտադրության մեջ որևէ հավելումներ չեն օգտագործվում, բացառապես ծղոտ։ Բրիկետների առավելությունն այն է, որ դրանք կոմպակտ են ու հեշտ են դասավորվում», – ընդգծում է Դավթյանը։

Նա հումքը գնում է մեկ կիլոգրամը 25 դրամով։ Մեկ տոննա բրիկետ արտադրելու համար նույնքան հումք է պահանջվում։ Այս պահին մեկ տոննա բրիկետն արժի 80 հազար դրամ։ Ջերմահաղորդման առումով բրիկետը չի զիջում փայտին։ Նա ընդգծում է, որ սեզոնի ընթացքում տասը խորանարդ մետր փայտի փոխարեն կարելի է այրել 3 տոննա բրիկետ։ Նրա խոսքով` պահանջարկը հետզհետե աճում է։ Հիմա օրական մոտ չորս տոննա բրիկետ է արտադրվում, ամեն ամիս մոտ 100 տոննա բրիկետ է իրացվում։

թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ