02:14 27 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.39
  • GBP619.28
  • EUR520.92
  • RUB7.28
Տեսանյութեր

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
44710

12-ամյա դպրոցական Էրիկ Ջուլֆայանը սրահում անցկացնում է 4-5 ժամ, գալիս է դասերից հետո և օգնում միջինում սպասարկել 4 հաճախորդի։

Հայ դպրոցական Էրիկ Ջուլֆայանը 12 տարեկանում վարսավիրական հրաշքներ է գործում, բայց խոստովանում է, որ դեռ չի հասել բարձր պրոֆեսիոնալիզմի և պետք է էլի սովորի։

Վարսավիրական գործով տղան սկսել է զբաղվել դեռ երկու տարի առաջ։ Սկզբում Էրիկը տարբեր վարպետության դասեր է նայել սոցիալական ցանցերում, դրանից հետո որոշել է սովորել վարսավիրի մոտ։ Հիմա նա վարսավիրանոցում անցկացնում է 4-5 ժամ, գալիս է դասերից հետո և օգնում սպասարկել միջինում չորս հաճախորդների։

«Ես երազում եմ դառնալ աշխարհահռչակ մասնագետ։ Արդեն շատ բան եմ սովորում սրահում։ Լավ հիշում եմ առաջին հաճախորդին․ նա մի աղջիկ էր, որը ցանկանում էր հարդարել մազերը», - պատմում է տղան։

Էրիկը սիրում է խոպոպներ սարքել, հավանաբար, այդ պատճառով նրա սիրելի վարսավիրական գործիքը մազերը գանգրացնողն է։ Տղան ամենագեղեցիկ սանրվածքը համարում է բարձր կապած փունջը։ Նա ընտրում է սանրվածքները՝ հաշվի առնելով կանանց արտաքինը և վարսերի առանձնահատկությունները և արդեն համարձակորեն խորհուրդներ է տալիս։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ