19:35 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.74
  • GBP593.49
  • EUR535.47
  • RUB7.60
Տեսանյութեր

Մանիպուլյացիա՞, թե՞ վաճառքի խթանում. ինչպես ճիշտ գնել քիչ ծախսելով. Շաքարյանի տեսակետը

Ստանալ կարճ հղումը
92 0 0

Սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Լիլիթ Շաքարյանը Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է սպառողների վարքագծին: Ինչպիսի մանիպուլյացիոն մեխանիզմներ են կիրառում հաճախորդ գրավելու համար:

Լիլիթ Շաքարյանի խոսքով` գնումները լինում են երեք հստակ կամ մասնակի պլանավորված և չպլանավորված:

«Ասել մանիպուլատիվ` մի քիչ չեմ համաձայնի, քանի որ գնման կամ վաճառքի մեջ դա այնքան էլ այդպես չէ: Այստեղ ավելի շատ կարող ենք ասել վաճառքի խթանման տեխնոլոգիաներ, որոնք ավելի մեղմ գործիքներ են կիրառում: Մանիպուլյացիան ենթադրում է ամբողջական կառավարում»,– նշում է Շաքարյանը:

Քիչ ծախսելով ճիշտ գնում կատարելու համար կարևոր է տիրապետել վաճառքի արվեստին: Սա շատ կարևոր է նաև վաճառք կազմակերպողների համար:

Վաճառքի խթանմանը, Լիլիթ Շաքարյանի խոսքով, բացի ապրանքի ու խանութի տեսքից ու դիզայնից, կարող է նպաստել նաև գույնը, բույրը և այլն: Օրինակ, ըստ մասնագետի, սուրճի բույրը, թարմ հացի հոտը, խնձորով թխվածքի հոտը կարող է մարդկանց ինչպես ձգել դեպի վաճառակետ, այնպես էլ վանել այնտեղից: Նախասիրության հարց է:

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ