01:35 27 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.15
  • GBP641.62
  • EUR550.13
  • RUB7.56
Տեսանյութեր

Զինհաշմանդամները տարիներով գամվել են սայլակին. ոչ ոք չի զբաղվել նրանց խնդրով․ Մինասյան

Ստանալ կարճ հղումը
69 0 0

Հայրենիքի պաշտպան վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Sputnik Արմենիայի «Շփման գիծ» հաղորդաշարի շրջանակում պատմել է կենտրոնի ստեղծման ու զարգացման մասին։

Ի՞նչ է պետությունը անում զինհաշմանդամների կարիքները հոգալու, նրանց առողջությունը վերականգնելու համար։ Կենտրոնի տնօրենն այս հարցի պատասխանը գտնելու համար սկսել է զբաղվել զինհաշմանդամների խնդիրներով։

«Մինչ ապրիլյան պատերազմը շատ դժվար էր գումար հավաքել։ Հետո ինձ զանգեց Հրանտ Մելիք–Շահնազարյանը և ասաց, որ գումար ունի և չգիտի որտեղ ծախսի, որ զինվորին փոխանցի։ Ես սկսեցի փնտրել այդ զինվորին։ Արդեն ապրիլյան պատերազմից հետո մարդիկ սկսեցին ավելի շատ առնչվել խնդրին, հետաքրքրվում էին տղաներով։ 2016թ–ին ես գրում ու բարձրաձայնում էի, թե ինչու տղաներին չեն ուղարկում արտասահման բուժում ստանալու։ Չգիտեի, որ այդ բուժումը հնարավոր է նաև մեր երկրում»,– պատմում է Մինասյանը։

Հետո ծանոթացել է այդ ժամանակվա առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ։ Վերջինս ասել է, որ նման բուժում Հայաստանում ևս կարելի է կազմակերպել։ Զինվորական հոսպիտալում ծանոթացել է նաև Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի շրջանավարտների` երկու Դավիթների հետ, որոնք կամավորության սկզբունքով զբաղվում էին վիրավոր տղաների վերականգնողական խնդիրներով։

«Ինչևէ, պարզ դարձավ, որ տղաները տարիներ շարունակ գամված են սայլակին, ոչ թե այն պատճառով, որ հնարավոր չէ նրանց բուժումը կազմակերպել, այլ որովհետև որևէ մեկը չի զբաղվել այդ հարցով»,– ասում է Հայկուհի Մինասյանը։

Այդտեղից էլ սկսվել է ամեն ինչ։

Մանրամասները` տեսանյութում։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ