03:16 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Տեսանյութեր

Ինչպե՞ս հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում. Հայաստանը պատրաստվում է նոր արժեք ներկայացնել

Ստանալ կարճ հղումը
22810

Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը Sputnik Արմենիայի եթերում պատմում է, թե ինչպես են ընտրվում ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացվող արժեքները և ինչ ընթացակարգ ու ճանապարհ են անցնում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ներկայացուցչական ցանկում մինչ օրս Հայաստանը գրանցել է 6 ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք։ Sputnik Արմենիայի եթերում Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը ասում է, որ ցանկերի համալրումը ենթադրում է ոչ նյութական մշակութային արժեքների գույքագրում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև հետագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտեր ներկայացնելու հանգամանքով։

Նրա խոսքով` սկզբում ընդունվում և լսվում են տարբեր առաջարկներ։ Առաջարկներ կարող են ներկայացնել ՀՀ քաղաքացիները, որոնք շահագրգռված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությամբ, ՀԿ–ները, տարբեր գերատեսչությունները։

Քննարկումներից հետո ստեղծվում է ոչ նյութական ժառանգության արժեքների ցանկ, դրանից հետո երկիրը հայտ է ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայան։

«Այսօր պաշտոնական Երևանը պետք է որոշի այս կամ արժեքի առաջնահերթության հարցը, քանի որ ցանկացած պետություն ՅՈՒԵՆՍԿՕ կարող է ներկայացնել տարեկան առավելագույնը մեկ արժեք»,–ասում է պատասխանատուն։

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած որոշման նախագծի համաձայն` Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ընդգրկվել են հինգ ոչ նյութական մշակութային արժեք՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառությունը», «Գյումրվա կլկլանը (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոնը», «Պարկապզուկը (տիկ)», «Կոխ ըմբշամարտը»:

թեգերը:
ՅՈՒՆԵՍԿՕ, ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ