https://cdn1.img.armeniasputnik.am/images/1755/97/17559718.jpg
Sputnik Արմենիա
https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png
Sputnik
https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png
https://armeniasputnik.am/video/20190301/17560835/video-marti-meki-zoheri-0hishatakin-nvirvac-yerty.html
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան հասնող երթին։ Միջոցառումը կազմակերպված էր ի հիշատակ 2008թ-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների։ ՀՀ վարչապետին ուղեկցում էին նաև նրա կինը և դուստրերը:
Մարտի 1-ի երեկոյան Երևանի կենտրոնական փողոցներում ցուցարարների և ոստիկանության ստորաբաժանումների բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ, թե՛ ոստիկաններ, թե՛ քաղաքացիական անձինք, վնասվածքներ էին ստացել: Մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։
Մեղադրանք է առաջադրել մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։