07:46 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Տեսանյութեր

«Գործիք, որն անհրաժեշտ է, թե՛ պետության, թե՛ գործարար աշխարհին». Լորիս Հարությունյան

Ստանալ կարճ հղումը
325 0 0

Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչության կազմակերպման բաժնի պետ Լորիս Հարությունյանը Sputnik Արմենիայի «Ինտերակտիվ» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել է կամերալ ուսումնասիրություններին և դրանց դրական ազդեցությանը պետություն-գործարար միջավայր հարաբերությունների վրա:

«2017 թվականին կազմված 25 հազար կամերալ արձանագրություններից 17 հազարին չէին արձագանքել տնտեսվարող սուբյեկտները, իսկ 2018 թվականին 38 հազար ուսումնասիրություններից 25 հազարի վերաբերյալ հարկային մարմին է ներկայացվել ճշգրտված հաշվարկ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Կամերալ ուսումնասիրություններով հարկ վճարողներին լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջադրվում, այլ ընդամենը ուսումնասիրությունների ընթացքում ի հայտ եկած անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկացվում է հարկ վճարողը և 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտը պարտավորվում է իր հաշվարկներում և հաշվետվություններում կատարել համապատասխան ճշգրտումներ և դրանցից բխող հարկային պարտավորություններ, իսկ չհամաձայնելու դեպքում` իրավունք ունի ներկայացնել առարկություններ, որոնք հարկային մարմնի կողմից հիմնավոր համարվելու դեպքում կբերեն գործընթացի ավարտին:

Այս  արձանագրություններին չարձագանքելու դեպքում, գործընթացը տեղափոխվում է կոշտ վարչարարության դաշտ, որի ընթացքում հարկային մարմինը շարունակում է կիրառել վարչարարության այլ գործիքներ, այդ թվում համալիր հարկային ստուգումներ:

Կամերալ ուսումնասիրությունների արդյունքում հարկ վճարողները ճշգրտել են հարկային հաշվարկները և 2018 թվականի բյուջե վճարել են լրացուցիչ 7 մլրդ դրամ հարկ, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 80 %-ով:

Այսպիսով` սա գործիք է, որը անհրաժեշտ է, թե'  պետության, թե' գործարար աշխարհին:

թեգերը:
Հայաստան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ