01:42 27 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.15
  • GBP641.62
  • EUR550.13
  • RUB7.56
Տեսանյութեր

«Ձեռքդ քաշի՛ր, ասացի». սկանդալ Օրենբուրգ–Մոսկվա չվերթի օդանավում

Ստանալ կարճ հղումը
1112 0 0

Vesti.ru–ն թյուրիմացաբար հայտնել էր, թե միջադեպը հրահրած տղամարդը ծագումով Հայաստանից է. բայց Sputnik Արմենիան ՌԴ Օրենբուրգի մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունից ճշտել է, որ տղամարդը բնիկ օրենբուրգցի է և հիմա էլ ապրում է այնտեղ։ Տղամարդու ազգությունը չեն նշել:

Ուղևորը սկանդալ է սարքել Օրենբուրգ–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 11-ի օրվա երկրորդ կեսին Օրենբուրգի օդային տարածքում, անմիջապես Մոսկվայի չվերթի բոլոր ուղևորների` օդանավ բարձրանալուց հետո։

Տղամարդն, ամենայն հավանականությամբ, չարաշահել էր ոգելից խմիչքները։ Օրենբուրգի 37-ամյա բնակիչը դիմադրություն է ցուցադրել օդանավակայան հրավիրված ոստիկանության աշխատակիցներին` իր գործողություններն ուղեկցելով վիրավորական արտահայտություններով։ Ոստիկաններից մեկը կարգազանցի հետ բանակցությունը տեսաձայնագրել էր։

 

«Տղամարդը հայաստանցի չէ». ՌԴ ՆԳՆ պարզաբանումը Sputnik Արմենիային

 

«Ձեռքդ քաշի՛ր, ասում եմ։ Ոչ մի տեղ դուրս չեմ գա։ Փողերս տո՛ւր։ Ո՞վ եք դուք, որ ես դուրս գամ։ 18 հազար եմ վճարել, հե՛տ վերադարձրեք փողերս։ Փողերս տո՛ւր, դուրս կգամ», – պահանջում էր նա։

Նա համաձայնել էր լքել օդանավը միայն այն բանից հետո, երբ նրան խոստացել են փոխհատուցել տոմսի արժեքը։

Հարբած ուղևորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցիչներին հանրորեն վիրավորելու համար։

Vesti.ru–ն թյուրիմացաբար հայտնել էր, որ ուղևորը հայաստանցի է։

 

թեգերը:
Ռուսաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ