11:36 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Տեսանյութեր

«Ճիշտ կլինի ունենալ 4, ոչ թե, ասենք, 14 պետական թատրոն». Հրաչյա Հակոբյան

Ստանալ կարճ հղումը
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (57)
51020

Մեզ նման փոքր երկրի համար չափից շատ է 10 կամ ավելի պետական թատրոն ունենալը: Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասում է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Կարծում եմ, որ պետք է լինի մայր թատրոն, օպերայի ու բալետի թատրոն, մանկական մի թատրոն, կոմեդիայի թատրոն, ու բյուջեն բաժանվի այդ թատրոնների միջև»,– «Տետ ա Տետ» հաղորդաշարի շրջանակում ասում է Հակոբյանը։ 

Պատգամավորի խոսքով այսպես է եվրոպական շատ երկրներում, օրինակ` Ֆրանսիայում կամ զարգացած մեկ այլ` հարուստ բյուջե ունեցող երկրում։ Այնտեղ կան հաշված պետական թատրոններ: Մասնագիտությամբ դերասան պատգամավորի գնացած որակյալ վերջին ներկայացումը պետական ֆինանսավորմամբ չի եղել:

«Բայց դա չի նշանակում, թե ես ասում եմ, որ մյուս բոլոր  թատրոնները պետք է փակվեն, բնավ, ոչ:  Պարզապես պետական ֆինանսավորումը պետք է լինի վերոնշյալ չորս թատրոններին: Եվրոպայում, օրինակ, բազմաթիվ թատրոններ կան, բայց բոլորը չէ, որ սնվում են պետական բյուջեից: Թատրոններն էլ պետք է աշխատեն մրցակցային պայմաններում գտնեն հովանավորներ ու գործեն կոմերցիոն դաշտում»:

Հակոբյանի խոսքով` կարող ենք ամեն տարի  ավելացնել մեր պետական թատրոնների քանակը, որովհետև ամեն տարի կարող են լինել տաղանդավոր մարդիկ, արվեստի ու թատրոնի գործիչներ, որոնց անունով արժե պետական թատրոն ունենալ: Բայց արդյո՞ք դա ճիշտ մոտեցում է:

Մանրամասները` տեսանյութում։

թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (57)
թեգերը:
ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ