16:53 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Տեսանյութեր

Կառավարությունը փորձում է իշխել, բայց չի կառավարում երկիրը. Դավիթ Շահնազարյան

Ստանալ կարճ հղումը
257012

Պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի հետ Sputnik Արմենիան զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում դիտարկված վերջին զարգացումների մասին:

Մեր զրուցակիցը, ներկայացնելով իր դիտարկումներն ու մտավախությունները, նկատեց. «Հայաստանի ղեկավարությունը, տվյալ դեպքում՝ վարչապետն ու ԱԳ նախարարը, քանի որ նրանք են զբաղվում այդ հարցով, ըստ էության, պատրաստ չեն այդ բանակցություններին»:  

Դավիթ Շահնազարյանին դիմելու նախնական առիթը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունն էր, թե՝ պետք է «թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:

Արձագանքելով այդ արտահայտությանը` Շահնազարյանը մասնավորապես նշեց. «Հայտարարությունը չափազանց լուրջ է և չափազանց պատասխանատու: Բայց հաշվի առնելով, որ ներկայիս իշխանությունների պատասխանատվության աստիճանը բավական ցածր է, կարծում եմ, որ սա ուղղակի հերթական պոպուլիստական հայտարարությունն էր, որ արվեց»:

Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաև մի դրվագի, որի մասին մինչ այս դեռ չէր պատմել: Խոսքը դեռևս անցյալ տարվա ամռանը, ենթադրաբար՝ «Մարտի 1-ի» գործով իրեն ՀՔԾ-ից ծանուցագիր ուղարկելու մասին է, սակայն դա հետագա շարունակություն չի ունեցել, և Դավիթ Շահնազարյանն այդ գործով չի հարցաքննվել:

Հարցազրուցավար՝ Արմեն Հակոբյան։

թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ