04:42 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.43
  • GBP615.98
  • EUR529.69
  • RUB7.45
Տեսանյութեր

Մելաձեն կանգնեց, Լոբոդան հիացավ. արցախցի Միշան ֆուրոր արեց «Ձայնը» շոուում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
85410

Ստեփանակերտցի Միքայել Գրիգորյանը, որն ընդամենը 10 տարեկան է, «Ձայնը. երեխաներ» շոուի 6-րդ եթերաշրջանի «կույր լսումների» ժամանակ երգեց Բրունո Մարսի Versace on the Floor ստեղծագործությունը։

Նրա ելույթը պարզապես ցնցեց ժյուրիին։ Նրա կողմ անմիջապես շրջվեց պրոդյուսեր և երգիչ Վալերի Մելաձեն։ Նա չդիմացավ և պարզապես ոտքի կանգնեց։

«Պատրաստի արտիստ։ Հիանալի երգում է, հիասքանչ տեսք ունի, խելացնոր պարում է», – ասաց Մելաձեն։

Երգչուհի Սվետլանա Լոբոդան նշեց Միշայի գերազանց կատարումը. «Այսպիսի տղային նույնիսկ սովորեցնելու բան չկա, նա ամեն ինչ կարողանում է»։

Ժյուրիի անդամ Պելագեան հարցրեց` արդյո՞ք տղան երաժշտական ընտանիքից է։ Տղան պատասխանեց, որ հայրը զինվորական նվագախմբի դիրիժոր է, իսկ մայրը` երաժշտության ուսուցչուհի մանկապարտեզում։

«Խորին հարգանքս մայրիկին, որ նման որդի է մեծացրել», – ասաց Լոբոդան։

Միշան որոշեց, որ կընդգրկվի Մելաձեի թիմում։

Միքայել Գրիգորյանը 2017 թվականին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլին»։ Առաջին անգամ նա բեմ է դուրս եկել 5 տարի առաջ, երբ 4 տարեկան էր, հարազատ Արցախի 21-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Հենց այդ ժամանակ է ծանոթացել իր ապագա պրոդյուսերի` Լիրա Քոչարյանի հետ։ Բացի այդ, Միշան սովորում է «Արցախի ձայնը» պրոդյուսերական կենտրոնում (վոկալ, դաշնամուր, ջութակ), որի կազմում ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Հայաստանում և այլ երկրներում։

2015 թվականին Միշան թողարկել է իր առաջին երգը` «Փոքրիկ ղարաբաղցին», որը մեծ տարածում է գտել հայրենիքում։ 2016 թվականին մասնակցել է Մանկական Նոր Ալիքին, որտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը։

Ըստ թեմայի

Շահեն Հովհաննիսյանը «Ձայնը» ռուսական նախագծի եզրափակիչ փուլ է անցել. տեսանյութ
Հուզիչ կատարում. Նարեկն ու Լևանը «Ձայնը» նախագծում երգեցին «Սիրեցի, յարս տարան» երգը
Դեռատի հայուհին ոտքի հանեց ռուսական «Ձայնը» շոուի ժյուրիին. տեսանյութ
Ժյուրին շրջվեց. Սերգեյ Վարդևարյանը հիացրել է «Ձայնը» շոուի բուլղար հյուրերին. տեսանյութ
Փոքրիկ Ռոբերտը երգեց Show Must Go On–ը և «պայթեցրեց» «Ձայնը» շոուի դահլիճը. տեսանյութ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ