18:36 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Տեսանյութեր

«Մեր մետրոպոլիտենի համար անվտանգության հարցն առաջնային է». Գևորգ Ավետիսյան

Ստանալ կարճ հղումը
608 0 0

Ամբողջ աշխարհում մետրոպոլիտենը դիտարկվում է որպես տրանսպորտային համակարգի ողնաշար, և Երևանի մետրոպոլիտենն անմասն չի մնում միջազգային այդ նորմերից։ Երևանի մետրոպոլիտենի փոխտնօրեն Գևորգ Ավետիսյան Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդման շրջանակում խոսել է նոր կայարանների, ուղևորահոսքի և մետրոյի «տարօրինակ« վագոնի մասին։

«Մեր մետրոպոլիտենի համար անվտանգությունն ամենաառաջնային հարցն է և մեր նշանաբանն է՝ արագ, անվտանգ և հարմարավետ։ Կարևոր է նաև մաքրությունը, ինչի առումով մեր մետրոպոլիտենը աշխարհի մետրոպոլիտենների շարքում առաջատար դիքերում է»,- նշեց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի փոխտնօրենի խոսքով՝ Աջափնյակի երկու կայարանների հարցը, որ տարիներ շարունակ մնացել էր թղթի վրա, այսօր արդեն իսկ քաղաքային իշխանությունը փորձում է իրականացնել, և հանրությանն այդ մասին իրազեկվել է։

«Մետրոպոլիտենը էկոլոգիապես մաքուր տրանսպորտ է։ Մետրոպոլիտենի ուղևորների քանակը տարեցտարի ավելանում է։ Բայց եղել են տարիներ, երբ գերազանցվել են սահմանված ցուցանիշները, օրինակ՝ 1994-1995 թվականներին մետրոպոլիտենով անցել է տարվա կտրվածքով մոտ 75 մլն ուղևոր։ Այդ տարիներին մետրոպոլիտենը սպասարկել է 4–վագոնանի շարժակազմերով։ Այսօրվա դրությամբ մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր»,- ասաց Գևորգ Ավետիսյանը:

Անդրադառնալով նոր կայարանների ստեղծմանը՝ Ավետիսյանն ընդգծեց, որ պետք է եղածը պահպանել, որովհետև չունենալով պատշաճ կերպով 10 կայարան՝ չենք կարող ավելացնել ևս 2-ը։ Եթե եղածը պատշաճ ներկայացվի քաղաքացիներին և 2 համարժեք կայարան ևս լինի, դրանք կարևոր կլինեն այսօրվա վերգետնյա տրանսպորտի խցանումները թեթևացնելու համար։

«Մետրոն աշխատող մեխանիզմ է և միշտ ներդրումներ է պահանջում։ Խոշոր ներդրում կատարվել է 2008 թվականին, մինչ այդ 27 տարի շարունակ ինտենսիվ աշխատել է։ Եղել է մի պահ, որ եթե ներդրումներ չլինեին՝ մետրոպոլիտենը կանգնած էր փակման եզրին։ Բայց իշխանությունների ջանքերով կատարվեցին ներդրումներ, և այսօր մետրոպոլիտենը վերազինվել է, շարժակազմերը վերանորոգվել են, տեխնիկապես զարգացել է, սակայն դեռ անելիքներ կան»,- հստակեցրեց Ավետիսյանը։

Նա խոսեց նաև հայկական գորգի զարդանախշերով վագոնի մասին, որը և՛ դրական, և՛ բացասական արձագանք ստացավ հանրության շրջանում։

Ավետիսյանը նշեց, որ մետրոն ունի «թեժ գծի» հեռախոսահամար, որի միջոցով քաղաքացիները ներկայացնում են իրենց դժգոհությունները։ Այդ վագոնների մասով որևէ բացասական արձագանք չի եղել։

Առաջիկայում կլինի նաև այլ նախաձեռնություն, որն էլ կներկայացվի հանրությանը։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ