11:14 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Տեսանյութեր

Օպերայի թատրոնում խախտումներ են հայտնաբերվել. Օրբելյանը տարվա մեծ մասը գործուղումներում է

Ստանալ կարճ հղումը
40201

ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը մանրամասներ է հրապարակել վարչապետի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հանդիպումից։

Տպավորություն է ստեղծվում, որ Կոնստանտին Օրբելյանին հեռացրել են օպերայից, մինչդեռ նա ազատվել է տնօրենի պաշտոնից։ Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է, որ արդարադատության նախարարության 2018 թվականի օգոստոսի 11-ի փաստաթղթով արձանագրվել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով:

Փաշինյանը նաև նշել է, որ Օրբելյանը նշանակումից հետո պարբերաբար եղել է գործուղումներում ու 2018թ.–ին 194 օր բացակայել է աշխատանքից: Բացի այդ` Ֆինանսների նախարարությանը 2017 թվականի ընթացքում թատրոնում 92 մլն դրամի խախտումներ է արձանագրել:

«Օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ աշխատողներ աշխատանքից ազատվել են, այդ մարդիկ դիմել են նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին: Նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրվել են դիմումներում բարձրացված հարցերը, և պարզվել է, որ հիշյալ աշխատակիցների աշխատանքից ազատումն իրականացվել է օրենսդրության խախտումներով: Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել օրենսդրության խախտումները վերացնելու կապակցությամբ, սակայն պարոն Օրբելյանը հրաժարվել է կատարել այդ հանձնարարականները»,– հայտնել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հանդիպման ընթացքում նշել է, որ իր համար վիրավորական ու անընդունելի է, որ բարձր մակարդակի բեմադրությունները տեղի են ունենում կիսադատարկ դահլիճներում։ Այս խնդիրը Փաշինյանը մշակույթի գործիչներին կոչ է արել լուծել միասին։

Ըստ թեմայի

Ի՞նչ կանեն, եթե նախարարն Օպերա գա նոր տնօրենի հետ. Օրբելյանը հուզվեց ու խոսեց հայերեն
Պուգաչովային Օրբելյանի ձեռքից «փախցրին». ինչպես պրիմադոննան ամուսնացավ Ստեֆանովիչի հետ
Ցավում եմ, որ Օրբելյանի հետ չգտնվեց գրագետ շփման ձև. Սարգսյանը հերքում է մեղադրանքները
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Երևան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ