20:51 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Տեսանյութեր

«Հումորը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև ինքնապաշտպանվելու միջոց». Ավանեսյան

Ստանալ կարճ հղումը
15810

«Sputnik զրույցի» շրջանակներում Դմիտրի Պիսարենկոն տաղավարում հյուրընկալել է ՌԴ վաստակավոր արտիստ, երգիծաբան, դերասան Կարեն Ավանեսյանին

«Հումորն ինձ համար ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ ապրելու ձև ու ինչ-որ տեղ նաև՝ ինքնապաշտպանվելու միջոց», ասում է երգիծաբանը։
Նրա խոսքով, երբ դիմացինը փորձում է քեզ «կծել», և երբ դու նրան հումորով ու ծիծաղով ես պատասխանում, ապա նա հայտնվում է անհարմար դրության մեջ։
«Շատ եմ սիրում հումորով մարդկանց։ Կինս արմատներով Գյումրիից է, նա էլ շատ հումորով անձնավորություն է, և ես իմ երգիծական համարները հաճախ եմ քննարկում նրա հետ»,-պատմում է Ավանեսյանը։

Կարեն Ավանեսյանը խոստովանում է, որ տարեցտարի Հայաստանն իրեն ավելի շատ է ձգում։ «Միգուցե դա նաև տարիքի հետ է կապված, բայց ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում, ինձ բացարձակ հայ եմ զգում, ուր էլ ապրեմ, սիրտս հայրենիքում է»,-ասում է երգիծաբանը։

Կարեն Ավանեսյանը ծնվել է 1957 թվականին Բաքվում։ «ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի ղեկավարած «Ծուռ հայելի»» հումորի մոսկովյան թատրոնի դերասաններից է։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ