00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Լավորակ սննդային սովորույթների ձևավորումը իրականացնում է պետությունը»․ Դավիթ Պիպոյան

Բաժանորդագրվել
Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է սննդային անվտանգության, լավորակ սննդային սովորույթների ձևավորման, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի նոր փոփոխությունների մասին:

 

«Կաթ-կաթնամթերքը հայ սպառողի առօրյայում ունի կարևոր նշանակություն, և հատկապես թթվասերը հայ ընտանիքների սիրելի սննդամթերքներից մեկն է։ Հետևաբար այս ոլոտում անվտանգության հարցերն ունեն շատ կարևոր նշանակություն»։ Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդման շրջանակներում նշեց սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի նոր փոփոխությունները վերաբերում են հատկապես կաթնայուղի փոխարինիչով արտադրված կաթնամթերքին։ Մասնագետի խոսքով՝ ավանդական կաթնամթերքը պետք է պատրաստված լինի կաթից, իսկ ժամանակակից արտադրողները ինքնարժեքի նվազեցման նպատակով օգտագործում են կաթնայուղի փոխարինիչ, որն ապահովում է ինքնարժեքի նվազեցում արտադրողի համար:

Մութ անկյուն - Բաբկեն Պիպոյան (27.02.19) - Sputnik Արմենիա
«Կաթնամթերքի շուկայում հսկողությունը պետք է չափազանց խիստ լինի». Բաբկեն Պիպոյան

Բայց նաև պետք է հաշվի առնել, թե ինչ որակի բուսայուղ է օգտագործվել։ Որովհետև, եթե խոսում ենք երեխաների առողջության մասին՝ հայտնի է, որ վերամշակված բուսայուղերը հաճախ ամենաէժան վերամշակման տեխնոլոգիան են անցնում՝ հիդորգենացում, և արդյուքում ձեռք են բերում տրանսիզոմեր։ «Դրանք այսպես կոչված տրանսճարպաթթուներն են, որոնք էժան են, օգտագործվում են և՛ կաթնամթերքի և՛ հրուշակեղենի, և՛ քաղցրավենիքի արտադրության ոլորտում», -ասաց Պիպոյանը։

Սննդագետի խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչպես է ամբողջ աշխարհն անցել այս բարեփոխումները։ Միջազգային պրակտիկայում կամայական, արհեստական եղանակով սինթետիկ հիդրոգենացված ճարպերը պետք է մակնշվեն նաև վերամշակված արտադրանքի վրա։ ԵԱՏՄ օրենսդրությամբ միայն ճարպայուղային արտադրանքի համար է սահմանվում մակնշման պահանջը, այսինքն՝ կարագի, սփրեդի, մարգարինի դեպքում։ «Քանի որ մեր երկրում մենք և՛ կարագը, և՛ սփրեդը ձեռք ենք բերում ոչ չափածրարված, այլ կիլոգրամով, ապա սպառողը անմիջական հասանելիություն այս տեղեկատվությանը չի ունենում և ոչ էլ հետաքրքրված է։ Որպեսզի կաթնամթերքի առումով սպառողների շահերի պաշտպանությունը պատշաճ իրականացվի, ԵԱՏՄ-ն առաջարկեց, որ այս կաթնամթերքները կոչվեն ոչ թե կաթնամթերք, այլ կաթ պարունակող արտադրանք՝ պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով»,- նշեց Պիպոյանը և հավելեց, որ պետք է պարտադիր, հատուկ տառաչափով, դիմային հատվածում գրված լինի, որ տվյալ սննդամթերքը պարունակում է բուսայուղ։

Անդրադառնալով գազավորված ըմպելիքների արտադրությանը՝ Պիպոյանը նշեց, որ անկախ նրանից դա պատրաստված է շաքարով, թե ասպարտամով, այնուամենայնիվ, վատորակ սննդային սովորույթների լավագույն օրինակն է, որովհետև մարդու օրգանիզմ մուտք է գործում որևէ դրական ազդեցություն չունեցող սննդատարր։ «Այն գրավչությունը, որը երեխային հաղորդում է գազավորված ըմպելիքը, նման գույներ բնության մեջ գոյություն չունեն։ Սրանք ստացվում են տարբեր տիպի սննդային հավելումների, գունանյութերի միջոցով։ Եթե ծնողները ուշադրություն դարձնեն մակնշմանը՝ արդեն իսկ շշի վրա գրված է, որ այն երեխայի առողջության վրա կարող է թողնել բացասական ազդեցություն», - ասաց սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։

Փորձագետի խոսքով՝ գազավորված ըմպելիքների արտադրության մեջ օգտագործում են նաև երեխաների առողջության համար բացասական ազդեցություն ունեցող ներկեր։

 

Լրահոս
0