Արթուր Ղուկասյանը կարծում է, որ բարեփոխումները պետք է լինեն ժամանակին, ճիշտ մտածված: Պետք է լինեն որոշակի լրացումներ օրենքի մեջ, որոնք կօգնեն տարբեր ոլորտների ՊՈԱԿ-ներին ճիշտ զարգանալ` լինի դա 4, թե 5 հոգանոց։
«Մենք ինչ-որ բան անում ենք, որ խնայենք բյուջե՞ն, թե՞ որ արդյունքը լավ լինի։ Եթե օպտիմալացման նպատակն ուղղակի փող խնայելու հարցն է, ապա դա վատ որոշում է»,-նշում է Ղուկասյանը։
Նախկինում Վերահսկիչ պալատի կողմից մշակութային ՊՈԱԿ-ներում բացահայտված չարաշահումների առնչությամբ Արթուր Ղուկասյանն ասում է, որ վատ մենեջմենտի հետևանքով այդ կառույցներում հնարավոր են դարձել տարատեսակ ապօրինություններ՝ ատկատներից մինչև բյուջեից ստացված միջոցների օգտագործման ու պետական գույքի կառավարման վերահսկողության անարդյունավետություն: