19:38 17 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Տեսանյութեր

«Ամենադժվարը առաջին մենամարտն էր». Անուշ Գրիգորյան

Ստանալ կարճ հղումը
Սպորտ. Խաչիկ Չախոյանի հետ (30)
36 0 0

Վլադիկավկազում ավարտված Եվրոպայի 18-22 տարեկանների բռնցքամարտի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Անուշ Գրիգորյանի համար մրցաշարում հեշտ մենամարտեր չեն եղել, սակայն Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նորընծա չեմպիոնը ամենադժվարինը համարում է առաջին մենամարտը Ֆրանսիայի ներկայացուցչի հետ:

Գրիգորյանը նշում է, որ երկար սպասված մեդալ էր, որին հասնելու համար համառ ու տքնաջան մարզումներ են նախորդել: Իսկ անձնական մարզիչ Խաչիկ Խաչատրյանն էլ ընդգծում է, որ Եվրոպայի առաջնությունում Անուշին հաղթելու հարցում օգնել են այն մարզումները, որոնք նա անցկացրել է տղամարդկանց հավաքականի հետ:

Վլադիկավկազում անցկացված մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ: Մեր աղջիկների անվան դիմաց գրանցվեց երկու մեդալ:

Գրիգորյանի ոսկե մեդալից բացի, Անի Հովսեփյանն էլ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Մարզումների ընթացքում սպարինգ մենամարտերը մեր աղջիկները անցկացրել են տղաների հավաքականի անդամների հետ, ու այս գործոնը վճռորոշ է եղել հաղթանակի ճանապարհին:

 

թեմա:
Սպորտ. Խաչիկ Չախոյանի հետ (30)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ