21:31 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.74
  • GBP593.49
  • EUR535.47
  • RUB7.60
Տեսանյութեր

«Պլաստիկ վիրահատության համար մեզ դիմում են նաև արտասահմանցիներ». Անի Այվազյան

Ստանալ կարճ հղումը
69 0 0

Պլաստիկ վիրաբույժ Անի Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է հայ և օտարերկրացի մասնագետների տարբերության, պլաստիկ վիրաբուժության մեջ պահանջարկ ունեցող վիրահատությունների, հետվիրահատական նրբությունների մասին։

Անի Այվազյանը նշում է, որ ամռանը մեծանում է պլաստիկ վիրաբույժի այցելուների թիվը։

«Նաև զբոսաշրջիկներն են մեզ դիմում։ Արտասահմանցիները, ովքեր պլանավորում են հանգիստը Հայաստանում անցկացնել, նաև տարբեր վիրահատական միջամտությունների համար են դիմում»։

Այվազյանը նշում է, որ Հայաստանում ավելի մատչելի է պլաստիկ վիրաբույժին դիմելը։

«Մարդիկ դիմում են, փորձում են և տեսնում են, որ գինը մատչելի է, բայց մեր բժիշկները ոչնչով չեն զիջում արտերկրի մասնագետներին»,– ասում է նա։

Պլաստիկ վիրաբուժություն մեջ այժմ մեծ պահանջարկ ունեցող վիրահատություններից է լիպոսակցիան։

«Լիպոսակցիան համարվում է այն վիրահատություններից, որն այժմ մեծ պահանջարկու ունի։ Պացիենտները ցանկանում են ավելի հեշտ ճանապարհով գնալ․ չեն ցանկանում մարզվել, սննդակարգին հետևել»,- ասում է վիրաբույժը։

Այվազյանը հիշեցնում է՝ լիպոսակցիան նիհարեցնող միջոց չի համարվում։ Սակայն կա սխալ պատկերացում. մարդիկ մտածում են, որ այդ միջոցով կարող են մի քանի կիլոգրամ կորցնել։ Մինչդեռ ճարպազատման վիրահատական այդ մեթոդը թույլ է տալիս միայն շտկել մարմնի այս կամ այն հատվածները։

Վիրաբուժական միամտությունից հետո պացիենտները պետք է հետևեն իրենց կազմվածքին` ճիշտ սննդակարգի և մարզումների միջոցով։ Քանի որ մեծ ծավալի ճարպ են հեռացնում օրգանիզմից և չհետևելու արդյունքում ճարպերը կվերադառնան։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ