05:15 24 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.56
  • GBP626.56
  • EUR542.00
  • RUB7.56
Տեսանյութեր

Ոչ միայն էլեկտրամոբիլներ, այլև էլեկտրահեծանիվներ. Հայաստանի ռելիեֆը թույլ է տալիս.գործարար

Ստանալ կարճ հղումը
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (62)
6110

Մեր երկրում էլեկտրամոբիլների դերը կարող է կարևոր լինել ոչ միայն էկոլոգիայի տեսանկյունից: Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ- ա -Տետ» հաղորդաշարի եթերում ասում է գործարար Արա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է նաև այն, որ դրանք ավելի մատչելի են՝ համեմատած ներքին այրման շարժիչով մեքենաների:

«Բավականին երկար ժամանակ է, որ փորձում եմ Հայաստանում իրականացնել էլեկտրամոբիլների պրոպագանդա: Դա սկսվեց իմ՝ Ճապոնիա այցից հետո, քանի որ ակնհայտ էր, որ աշխարհը գնում է այդ ուղղությամբ, և վաղ թե ուշ, այս մեքենաները լայն տարածում են ունենալու»,- ասում է Խաչատրյանը:

Ըստ գործարարի՝ այս մեքենաների օգտակար գործողության գործակիցը բարձր է, քանի որ հասարակությունը խնայողություն կանի՝ օգտագործելով դրանք:

2019 թվականի մայիս ամսից նոր իրավակարգավորումները, հավանաբար, կստանան օրենքի ուժ: Ըստ այդ կարգավորումների՝ հունիսի 1-ից 2.5 տարի նախատեսված է արտոնություն տալ ցանկացած տիպի էլեկտրատրանսպորտի ներմուծման համար:

«Ես որպես գործարար առաջարկ եմ ներկայացրել, որ էլեկտրատրանսպորտի մեջ ներառվեն նաև էլեկտրահեծանիվները: Նախատեսվում էր որպես էլեկտրոտրանսպորտ համարել միայն էլեկտրամոբիլները և էլեկտրոմոպեդները, բայց աշխարհում լայն տարածում են գտել էլեկտրահեծանիվները: Մատչելի մոդելներ կան և՛ Չինաստանում, և՛Ճապոնիայում, հնարավոր է նման տիպի տրանսպորտ տարածվի նաև մեր երկրում: Հայաստանի ռելիեֆը համապատասխանում է նման հեծանիվների շահագործման համար: Նման հեծանիվներն, ի տարբերություն սովորական հեծանիվների, մեր լեռնային երկրի պայմաններում ավելի հեշտ է օգտագործել և լայն մասսաների համար հասնելի», -պարզաբանում է Արա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հիմա արդեն աշխատանքներ են տարվում ինչպես մայրաքաղաքում ,այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում ու Արցախ տանող ճանապարհին նման մեքենաների համար լիցքավորման կայաններ տեղադրելու համար:

թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (62)
թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ