20:55 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Տեսանյութեր

Ամուլսարի հանքավայրի կռիվները տեղափոխվում են դատարան. պարզաբանումներ

Ստանալ կարճ հղումը
Մութ անկյուն (25)
22910

Լրագրող Թեհմինե Ենոքյանը, էկոլոգ-փաստաբան Նազելի Վարդանյանը և «Լիդիան Արմենիա» ընկերությանը իրավաբանական ծառայություններ մատուցող «Ինվեսթմնթ լոու գրուպ» գրասենյակի իրավաբան Սայադ Բադալյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակներում անդրադարձել են Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ ծագած սուր տարաձայնություններին և դրանցով պայմանավորված իրավական խնդիրներին:

Թեհմինե Ենոքյանը նշում է, որ «Լիդիան Արմենիան» իր նկատմամբ իրականացրել է լրտեսական գործունեություն, իսկ Նազելի Վարդանյանը հայտնում է, որ ընկերության վերաբերյալ կազմել է 39 էջից բաղկացած զեկույց, որտեղ կասկածներ է հայտնում «Լիդիան Արմենիայի» գործունեության հետ կապված կոռուպցիոն երևույթների առթիվ:

Սայադ Բադալյանն իր հերթին անդրադարձել է դատական հայցերին՝ ներկայացնելով «Լիդիան Արմենիայի» բողոքն ու հակափաստարկները:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ ընկերությունը դատի է տվել բնապահպան, աշխարհագրագետ Լևոն Գալստյանին, փաստաբան Նազելի Վարդանյանին, բնապահպաններ Անի Խաչատրյանին, Հայկ Գրիգորյանին և լրագրող Թեհմինե Ենոքյանին՝ պահանջելով 1-ական մլն դրամի փոխհատուցում՝ «գործարար համբավին վնաս հասցնող արտահայտությունների» համար:

 

թեմա:
Մութ անկյուն (25)
թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ