07:31 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Տեսանյութեր

«Փողը կարևոր, բայց ոչ առաջնային գործոն պետք է լինի ուսուցչի աշխատանքում». Կյուրեղյան

Ստանալ կարճ հղումը
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (93)
138030
© Sputnik /

Ուսուցիչներին պետք է «առողջ» պահենք, որպեսզի նրանց աշակերտներն էլ «առողջ լինեն։ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ղեկավար, ուսուցիչների կրթության մասնագետ Հասմիկ Կյուրեղյանը Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդման շրջանակում խոսում է ուսուցիչների և կրթական համակարգի խնդիրների մասին։

«Այսօր ուսուցիչն իրեն ընկալում է որպես կատարող, սակայն նա է ամեն օր շփվում աշակերտի հետ, և պետք է նորարարությունն առաջնորդող մասնագետն էլ հենց նա լինի»,– ասում է Հասմիկ Կյուրեղյանը։

Նրա խոսքով` Հայաստանում ուսուցչական մեծ ներուժ կա, և այդ ներուժը պետք է համախմբել՝ համագործակցային մշակույթ ստեղծելու համար, որն էլ կազդի նաև աշակերտների ուսումնառության որակի վրա:

«Կա հետազոտություն, երբ ուսուցիչը ներգրավում է համագործակցային մշակույթի մեջ, բարձրանում է նրա գոհունակությունն իր աշխատանքից և փոխադարձ համագործակցության որակը, որն անմիջականորեն ազդում է աշակերտների առաջադիմության վրա. այսինքն՝ համագործակցությունն ուսուցիչների շրջանում շատ կարևոր է»,- ասում է բանախոսը:

Ըստ Հասմիկ Կյուրեղյանի՝ խնդիրն այն է, որ նույնիսկ լավ մանկավարժական կրթության պարագայում ուսուցիչներն ամեն օր հանդիպում են այնպիսի մարտահրավերների, որոնք իրենք անհատապես ունակ չեն հաղթահարել: Պետք է լինի մասնագիտական համայնք, որը հնարավորություն կտա խոսել, փորձը փոխանակել:

«Այսօր ուսուցիչների միջև փոխադարձ վստահության պակաս կա: Այդ վստահությունը շատ կարևոր է, որովհետև դա նաև հոգեբանական և էմոցիոնալ ավելի առողջ դաշտ է տանում ուսուցչին», - ասում է Կյուրեղյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այս պահին առկա է շատ խառը կրթական համակարգ, և դա դժվարացնում է կրթական գործընթացը, քանի որ չկա հստակ հանրակրթության քաղաքականություն: «Լուծումները և պատասխանները պետք է համայնքում լինեն, որովհետև սովորող համայնքները իրենք պետք է տանեն այդ բարեփոխումները: Մենք անընդհատ ասում ենք, որ ուզում ենք աշակերտներ, որոնք անընդհատ մտածում են, քննադատաբար են մտածում, էմոցիոնալ կայուն են, հոգեբանորեն առողջ են։ Որպեսզի մենք նման աշակերտ ունենանք, մենք պետք է ունենանք նման ուսուցիչ: Ուսուցչին չպետք է ծանրաբեռնել ավելորդ ադմինիստրատիվ աշխատանքներով, նա պետք է ժամանակ ծախսի դասը պլանավորելու, յուրաքանչյուր աշակերտին ճանաչելու, անհատական մոտեցում դրսևորելու վրա»,- ընդգծում է մասնագետը:

Նա նաև մեջբերում է կրթության ոլորտի հայտնի հետազոտողներին՝ կարևորելով, որ եթե ուսուցիչը հոգեբանական, էմոցիոնալ դժվարություններ ունի, դա ազդում է աշակերտների վրա:

«Դրա համար մենք պետք է ձգտենք ուսուցիչներին «առողջ» պահել, որպեսզի նաև այն աշակերտները լինեն «առողջ», ում հետ նրանք աշխատում են»,- հստակեցնում է Հասմիկ Կյուրեղյանը:

Ինչ վերաբերում է աշխատավարձերի խնդրին, ըստ բանախոսի, փողը կարևոր, բայց ոչ առաջնային գործոն պետք է լինի ուսուցչի աշխատանքում, չէ՞ որ մասնագիտությունն ընտրելիս նրանք արդեն գիտեն ուսուցչի վարձատրության չափը:

թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (93)

Ըստ թեմայի

Ինչու է փակվել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը. թնջուկը բացվել է
Երևանում առաջին դասարանցիներն իրենց դպրոցը կընտրեն բացառապես էլեկտրոնային եղանակով
Ուսուցիչների աշխատավարձերը տարբեր երկրներում

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ