17:57 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.60
  • GBP608.80
  • EUR534.80
  • RUB7.44
Տեսանյութեր

Ինչու էր մինչև հիմա սեղմված գազը վաճառվում խմ-ով. պարզաբանում է մասնագետը

Ստանալ կարճ հղումը
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (67)
17111

Մայիսի 1-ից սեղմված բնական գազը կվաճառվի կգ-ով: Մինչ այս էլ տեխնիկական կանոնակարգերում սահմանված նորմերով բնական գազ վաճառող տնտեսվարող սուբյեկտները պարտադրված էին գազը վաճառել կգ-ով: Մինչդեռ հարկային օրենսդրության պահանջների համաձայն՝ ակցիզային հարկը, որը կիրառվում է սեղմված բնական գազի համար, հաշվարկվում է հիմք ընդունելով խմ-ն: Ուստի անհրաժեշտություն եղավ օրենսդրական փոփոխության։

Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդման շրջանակներում ասում է Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ այստեղ կար պահանջների անհամադրելիություն. տնտեսավարող սուբյեկտները որպես կանոն անտեսում էին տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջը, և գազի վաճառքը կազմակերպվում էր խմ-ով, որպեսզի հեշտ հաշվարկելի լինեն հարկային պարտավորությունները: Ուստի Ազգային ժողովն ընդունեց նախագիծը՝ հարկային օրենսդրության և տեխնիկական կանոնակարգերի սահմանված պահանջների համադրելիության համար:

Ըստ Օրի Ալավերդյանի՝ օրենքի փոփոխությունը որևէ կերպ չի կարող ազդել գազի գնի բարձրացման վրա: Հակառակ պարագայում, ինչպես արդեն նշվեց կառավարությունում, դա կգնահատվի տնտեսավարողի կողմից որպես մանիպուլիացիոն քայլ:

«Հիմքում դրվել է շատ պարզ մեթոդաբանություն. գիտականորեն հիմնավորված գործակցով կատարվել է վերահաշվարկ, և արդյունքում, խմ-ից անցում կատարելով կգ-ի, ստացել ենք դրույքաչափ, որը 34 հզ դրամ է: Այդ դրույքաչափը հաշվարկվել է այն ձևով, որ 1 խմ գազը գիտական հաշվարկներով միջինում կշռում է 0,717 կգ կամ 717 գրամ: Մաթեմատիկական բանաձևը կիրառելուց հետո մի փոքր ավելի է ստացվել, բայց հաշվի առնելով, որ հնարավոր է տեղի ունենա հարկային բեռի ավելացում՝ մենք դրույքաչափը կլորացրել ենք դեպի վար. 1 տոննայի համար 34 հզ 867 դրամի փոխարեն սահմանելով 34 հզ դրամ»,-ընդգծում է մասնագետը:

Մասնագետը հստակեցնում է նաև, որ նախագիծը ակցիզային բեռի գծով հարկային բեռի ավելացում ընդհանրապես չի նախատեսում:

թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (67)
թեգերը:
գազ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ