21:21 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Տեսանյութեր

Արարատյան արտեզյան ավազանի հանդեպ վերաբերմունքը բնապահպանական հանցագործություն է. Զարաֆյան

Ստանալ կարճ հղումը
Մութ անկյուն (79)
167 0 0

«Էկոլուր» տեղեկատվական-հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Արարատյան արտեզյան ավազանի ջրօգտագործման ոլորտում առկա ապօրինություններին, չարաշահումներին ու կոռուպցիոն դրսևորումներին:

 

«ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը տարիներ շարունակ չի իրականացրել պատշաճ և համալիր վերահսկողություն Արարատյան արտեզյան ավազանից ջրառ իրականացնող կազմակերպություններում, ինչի հետևանքով ջրօգտագործողները դուրս են մնացել պետական վերահսկողությունից և իրենց գործունեությունը ծավալել են հիմնականում օրենսդրական պահանջները խախտելով»,- նշում է Ինգա Զարաֆյանը:

Բնապահպանի տեղեկացմամբ՝ ջրային ռեսուրսների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վտանգվել է ջրի պաշարների վերականգնման բնականոն հավասարակշռությունը, Արարատի և Արմավիրի մարզերի 30 համայնքային տարածքների որոշ մասը ճահճացել է, 4000 հա գյուղատնտեսական հողեր դարձել են անօգտագործելի, ԱԷԿ-ի հովացման համակարգի համար ստեղծվել է լուրջ վտանգ:

Արարատյան արտեզյան ավազանի խնդրով դեռևս 2013թ.-ին հարուցվել է քրեական գործ, սակայն ոչ մի պաշտոնատար անձ մինչ օրս պատասխանատվության դեռ չի ենթարկվել:

 

թեմա:
Մութ անկյուն (79)
թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ