13:49 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Տեսանյութեր

Ծով ծաղիկներ Անմար կրակի մոտ. Երևանում հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
82 0 0

Ապրիլի 24-ը աշխարհի հայերի և առհասարակ առաջադեմ մարդկության համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրն է:

Ապրիլի 24-ի վաղ առավոտից մինչև ուշ երեկո դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է ձգվում մարդկանց անվերջ թվացող հոսքը։

Հայաստանի ու աշխարհի բազմահազար հայեր, օտարերկրյա հյուրեր ամենատարբեր երկրներից գալիս են այստեղ, հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին տանջահար արված և սպանված միլիոնավոր հայերի հիշատակը։

Մարդկանց ծովում կարելի է տեսնել ինչպես ալեհեր տարեցների, այնպես էլ փոքր երեխաների։ Շատերը հուշահամալիրի մոտ են գալիս ընտանիքներով։

Բոլորը ծաղիկներ են բերում` խոնարհելու Անմար կրակի մոտ և հիշելու նախնիներին, որոնց սպանել են միայն այն պատճառով, որ նրանք հայ էին։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ