00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բակո Սահակյանը հանգստի չի գնա, բայց և չի առաջադրվի. Արցախի նախագահի խորհրդական

Բաժանորդագրվել
Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ հաղորդաշարի ընթացքում խոսել է այս օրերին առաջնագծում տիրող իրավիճակի, բանակցային գործընթացի, բանակաշինության, ինչպես նաև Բակո Սահակյանի` Արցախի նախագահի առաջիկա ընտրությանը մասնակցելու մասին:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եկող տարի սպասվող ընտրությանը, ինչպես խոստացել է, չի առաջադրվի:

«Նախագահն իր խոսքի արժեքը լավ գիտի, և եթե ասել է կիրականացնի, անկախ նրանից, որ շատերը բավականին հիասթափվել են այն փաստից, որ նախագահը Սահմանադրությամբ հնարավորություններ ունի առաջադրվելու, բայց չի առաջադրվի։ Սակայն դա չի նշանակում, որ նախագահն ուղղակի գնալու է հանգստի։ Նա իր ամբողջ կյանքը նվիրել է Արցախին, և իր նպատակն է 2020 թվականից հետո էլ այլ ֆորմատներով, ոչ պետական համակարգում շարունակել ծառայել իր ժողովրդին» ,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Առաջնագծում ծառայում են պատրաստված զինվորները. փորձագետի կարծիքը

Նրա խոսքով` 2020 թվականին Բակո Սահակյանն իր առաքելությունը ավարտած չի համարելու, և պաշտոնը չէ, որ նախագահին մղում է իր երկրին, իր քաղաքացուն ծառայելու:

Ըստ Աբրահամյանի` եկող տարին Արցախի համար պատասխանատու տարի է լինելու, և ողջամտությունից է կախված, թե ինչ իրավիճակ կունենանք 2020-ին և 20 թվականից հետո ցուցումների մասով, որովհետև, ըստ էության, երկու խոշոր ընտրություն է լինելու՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական։ Դրանով պայմանավորված որոշակի ակտիվություն կա Արցախում։

Ինչ վերաբերում է այս օրերին առաջնագծում տիրող իրավիճակին, ապա ըստ Աբրահամյանի` հարցադրումը պետք բաժանել երկու մասի․ ակտիվություն` զուտ հրադադարի ռեժիմի խախտումների իմաստով, և ակտիվություն` զուտ սահմանային հատվածում գոնե 5-10 կմ խորքում, ադրբեջանական կողմի շարժերի կուտակումներին կամ մնացած ուսումնամարզական պարապմունքների մասով։

Армянские военнослужащие на тренировках по стрельбе - Sputnik Արմենիա
Պարտադիր զինծառայության ժամկետները կրճատելու հարցում ՊՆ–ն դեռ չի կողմնորոշվել

«Ինչ վերաբերում է բուն հրադադարի ռեժիմի խախտումներին, ապա միջինացված տվյալներով, եթե համեմատում ենք 2016-ին հաջորդած 3 տարիներին, ապա վերջին 4, 5 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ որոշակի տատանումներով միջին, միջինից ցածր ցուցանիշներ են։ Այսինքն՝ հրադադարի ռեժիմի խախտումների մասով մենք ունենք սադրանքի դրսևորումներ հատկապես դիվերսիոն հետախուզական խմբերի ներխուժման, դիպուկահարների ակտիվացման, որոնց վտանգները չեզոքացված են»:

Ինչ վերաբերում է մինչև 10 կմ հեռավորության վրա սահմանի ադրբեջանական հատվածին, ապա որոշակի պարբերականությամբ շարժեր, ակտիվություններ նկատելի են, նկատելի են նաև ինտենսիվ ինժեներական աշխատանքներ, նոր ինժեներական կառույցների, ենթակառուցվածքների ստեղծման պրոցեսներ։

Աբրահամյանի խոսքով` ադրբեջանական կողմն իր հիմնական զորավարժարանները տեղակայում է սահմանային բավականին մոտ հատվածում։

«Սա շարունակական գործընթաց է, ուղղակի այստեղ այդ շարժերի բնույթի ու ծավալի խնդիրն է։ Բայց, օրինակ, ունեն զորավարժարան, որը մեր բնակավայրերից մեկից 10 կմ հեռավորության վրա է։ Այսինքն եթե այնտեղ բանակային մասշտաբով զորավարժություն է տեղի ունենում, մեզ համար բավականին մեծ վտանգներ է ստեղծում, և մեզ ստիպում է գոնե նվազագույնը այդ ուղղությամբ որոշակի լրացուցիչ միջոցառումների գնալ»,– ասում է նա:

Сыновья Овсепа Киракосяна Эрик и Гегам - Sputnik Արմենիա
Որն է պատերազմի արժեքը, և որն է խաղաղության գինը. հարցրու 6-ամյա Գեղամին

Նրա խոսքով` ընդհանուր առումով ակտիվություն ասածը միջինին մոտ է, բայց հաշվի առնելով առաջնագծում առկա սպառազինության քանակը՝ զրահատեխնիկա, մարդկային ուժ, ապա սա այն հիմանական խնդիրն է, որ անընդհատ լարվածություն է հաղորդում առաջնագծում։

«Ես շարունակում եմ պնդել, որ այս ընթացքում, այս մեկ տարվա ընթացքում լարվածության թուլացումը իմիտացիոն բնույթ է կրում, և Ադրբեջանը սա խաղարկում է ընդամենը։ Եվ այն պահին, երբ նպատակահարմար գտնի, այսինքն՝ քաղաքական որոշում կլինի առաջնագծում լարվածությունը մեծացնել, ընդհուպ մինչև լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Ադրբեջանը շատ արագ կհասնի»,– ասում է Աբրահամյանը։

Բակո Սահակյանի խորհրդականն անդրադառնում է նաև բանակցային գործընթացին`արձանագրելով, որ այսօր ռեալ ոչինչ չունենք։ «Ունենք որոշակի հաճախականությամբ լավատեսական ուղերձներ միջնորդներից, Հայաստանից, որոշակի դեպքերում նաև Ադրբեջանից, բայց այսօր չունենք վերսկսված բանակցություններ, չունենք հստակ փաստաթուղթ, ինչի շուրջ պետք է գնանք բանակցությունների»,- ասում է նա:

Աբրահամյանը խոսում է նաև Զինված ուժերում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների մասին:

Լրահոս
0