22:09 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
Տեսանյութեր

Հայկական ռազմական ջոկատն այսուհետ գործելու է ինքնուրույն. Հովհաննիսյան

Ստանալ կարճ հղումը
Իրականում / Օրացույց (637)
18820

Թուրքագետ, քուրդ–թրքական հակամարտության մասնագետ Կարեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այն մասին, թե ինչպես ու ինչի համար էին Ռոժավայի սիրիահայերը բանակային ջոկատ ստեղծում, ինչ նպատակներ են հետապնդում քրդերը, որոնք հսկում են այդ շրջանը։

«Բանն այն է, որ հենց այդ շրջաններում են պահպանվել փոքր, 150–200 մարդուց կազմված ջոկատները, որոնք նախկինում գործում էին «Իսլամական Պետության» ահաբեկչական ջախջախված ձևավորումների կազմում։ Հիմա դրանք գոյատևում են բացահայտորեն ավազակային հարձակումներով ինչպես քրկական, այնպես էլ հայկական բնակավայրերի վրա։


Ու եթե նախկինում սիրիահայերից կազմված զինված ձևավորումները գործում էին քրդական ռազմական ջոկատների կազմում` կռվելով բացառապես «Իսլամական Պետության» ահաբեկիչ գրոհայինների դեմ, ապա հիմա նրանք քրդերի հետ առանձին պայմանավորվածություն ունեն»,–ասում է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` հայկական ռազմական ջոկատն այսուհետ գործելու է ինքնուրույն` պաշտպանելով հայկական բնակավայրերը գրոհային ջիհադականներից։

թեմա:
Իրականում / Օրացույց (637)
թեգերը:
Սիրիա, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ