20:20 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Տեսանյութեր

Հրապարակվել է Երևանի կենդանաբանական այգու կապիկների և թռչունների ազատավանդակների կոնցեպտը

Ստանալ կարճ հղումը
27310

Երևանի կենդանաբանական այգին հանրության ուշադրությանն է ներկայացրել Պավիան համադրիլների և Այգու թռչունների համար նախատեսվող ազատավանդակների հայեցակարգային մոդելը:

Ըստ ներկայացված հայեցակարգերի, նախատեսվում է քանդել ներկայիս փոքր բետոնապատ ճաղավանդակները, և դրանց փոխարեն կառուցել համադրիլների համար՝ աշտարակով և ձմեռանոցով համալրված բաց տարածք, անգղերի և մյուս գիշատիչ թռչունների համար մեծ բարձրություն ունեցող թռչնանոցներ՝  ազատ ճախրի հնարավորությամբ, էքսպոզիցիոն թութակների և փասիանների համար՝ առավել ընդարձակ, կանաչապատ տարածքներ՝ առավել հարմարեցված կենդանիների կենսակերպին:

Կենդանաբանական այգուց տեղեկացնում են նաև, որ 2019 թվականի ընթացքում Կենդանաբանական այգում նախատեսված են նաև  այլ նոր  նախագծեր և միջոցառումներ:

Այգում արդեն գործում է ուսանողների և ավագ դպրոցի սաների համար նախատեսված էկոլոգիական ակումբ, ուր դասավանդվում են ՀՀ բնաշխարհի և կենսաբազամազանության վերաբերյալ առարկաներ. դասերը ուղեկցվելու են դաշտային վարժանքներով՝ թռչունների ինդենտիֆիկացման, նրանց քանակի հաշվարկման, բնադրման սովորությունների և այլ կարևոր առանձնահատկությունների մասին:

Դասընթացներն անվճար են և բաց կենդանաբանությամբ հետաքրքրվող բոլոր դպրոցահասակների համար:

Այս տարի ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ Լատվիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Լեհաստանի կենդանաբանական այգիների հետ՝ նվիրատվության հիմունքներով ՀՀ ներկրելու  վարդագույն կակադուներ, էմուներ, արա տեսակի թութակներ, հազվագյուտ բադանմաններ, տարգալակտուցներ, ալպակա տեսակի ուղտայծեր, էկզոտարիումի համար՝ էկզոտիկ գալագոներ, իժեր, մարմոզետ կապիկներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել Երևանի կենդանաբանական այգում:

Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի հետ բանակցություններ են տարվում Երևանի համար ամուրյան վագրերի երիտասարդ զույգ ներկրելու համար, քանի որ վերջիններիս ազատավանդակը բավարար ընդարձակ է և համապատասխանում է  եվրոպական ստանդարտներին:

2019 թվականին նախատեսվում է նաև Եվրոպական ասոցիացիայի (ԵԱԶԱ) ստուգայցը Երևան՝ որոշելու համար ասոցիացիային լիիրավ անդամակցություն ստանալու հնարավորությունը, որից հետո Կենդանաբանական այգին հայտ կներկայացնի ընձուղտներ, զեբրերի և այծքաղերի ընտանիքներ նվիրատվության հիմունքով Այգի ներմուծելու համար:

Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգին վաղը, ժամը 11- ին հրավիրում է մասնակցելու Այգու 2019 թ.-ի տարեշրջանի բացման միջոցառումներին:

Ժամը 11-ից Կենդանաբանական այգու հանրային տարածքում կմեկնարկեն համերգային միջոցառումները, իսկ  երեխաներին շուրջպարի կհրավիրեն հեքիաթների և մուլտֆիլմերի ուրախ հերոսները:

Մանկական խմբերի կատարումները կհնչեն մինչև ժամը 14.30:

Այգուց տեղեկացնում են, որ կլինի նաև արդեն ավանդական դարձած վիկտորինան, որի վերջնական հաղթողին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կնվիրի հեծանիվ:

Միջոցառումներին մասնակցելու համար կարիք չի լինի գնել Կենդանաբանական այգու մուտքի տոմս, քանի որ տոնական երգ ու պարը կազմակերպվելու են այգու հանրային տարածքում:

Իսկ կենդանիներին տեսնել ցանկացողները կարող են գնել այգու մուտքի տոմս:

Կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ մայիսի մեկին կրկին կսկսի գործել մետրոյի Երիտասարդական կայարանի հանդիպակաց մայթում տեղակայված կանգառից Կենդանաբանական այգի բերող անվճար երթուղու ավտոբուսը: Ավտոբուսը ամբողջ տարեշրջանի ընթացքում փոքր  ու մեծ ուղևորներին Կենդանաբանական այգի անվճար կհասցնի շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Շաբաթվա մյուս՝ աշխատանքային օրերին այն չի գործի:

Իսկ այցելուների հարմարավետություն ապահովելու համար հենց անվճար կանգառի մոտ կվերսկսի գործել ևս մեկ տոմսարկղ: Այն քաղաքացիներին կսպասարկի երեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 11.00-ից մինչև 18:00: Երկուշաբթի օրը տվյալ տոմսարկղը չի գործի:

Автобусная остановка Ереванского зоопарка
© Photo : press office of Yerevan Zoo
Մետրոյի Երիտասարդական կայարանի հանդիպակաց մայթում տեղակայված անվճար երթուղու ավտոբուսի կանգառը և տոմսարկղը:

Ի դեպ, կենդանաբանական այգում այսուհետ մշտապես գործելու են բուժկետն ու մոր և մանկան սենյակը:

Медпункт Ереванского зоопарка
© Photo : press office of Yerevan Zoo
Երևանի կենդանաբանական այգու բուժկետն ու մոր և մանկան սենյակը:

Հիշեցնենք, որ ամառային սեզոնին Կենդանաբանական այգու ներսի տոմսարկղերը բաց են առավոտյան 9:00-ից մինչև 21:00 (բացի երկուշաբթիից, երբ տոմսարկղերը բացվում են 11:00), իսկ այցելուներն այգում կարող են շրջել մինչև 22:00:

Ըստ թեմայի

Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից
Երևանյան շքամուտքում հայտնված գայլը. ժամանա՞կը չէ պատիժ սահմանել մարդու համար
Պաշտպանել կենդանիներին օրենքով. խեղված շան սկանդալային լուսանկարը վերջին կաթիլը եղավ
Աշնանային գույներ և արևի ջերմությունը վայելող կենդանիներ. Կենդանաբանական այգին բաց է
Հանուն վայրի բնության. Երևանում են աշխարհի 80 կենդանաբանական այգիների ներկայացուցիչներ
Կալանք՝ ծիծաղելի տուգանքի փոխարեն. կենդանիների հանդեպ բռնությունը ՀՀ-ում քրեականացնում են
Աշնան գույներն՝ ըստ մանուկների. կայացավ ևս մեկ գունագեղ միջոցառում
Գրքի փառատոն Կենդանաբանական այգում՝ Անկախության տոնին ընդառաջ
Ինչպե՞ս երեխաներին շեղել համակարգչային խաղերից. մշակույթի նախարարության ողջունելի նախագիծը
թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ