18:47 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Տեսանյութեր

Հնդկաստանի քաղաքացին Հայաստանում բացած գրասենյակի միջոցով թալանել է ԱՄՆ 60 քաղաքացիների

Ստանալ կարճ հղումը
177 0 0

Ոստիկանությունը բացահայտել է Երևանում գործող միջազգային կազմակերպված հանցավոր խումբ, որի ղեկավարն ազգությամբ հնդիկ է, տուժողները` ամերիկացիներ։

Երևանում գործող «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊԸ աշխատակիցները ԱՄՆ և Կանադայի օգտատերերի շրջանում տարածում են համակարգչի անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը` վկայակոչելով կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կատարած բացահայտումները։

Կեղծ նախազգուշացումներում նշվում է, որ խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է զանգահարել անվճար հեռախոսահամարով։ Տվյալ հեռախոսահամարի զանգերին ևս պատասխանում են ընկերության աշխատակիցները և իբր խնդիրը լուծելու համար զանգահարած քաղաքացիներից հափշտակում 100-2000 ԱՄՆ դոլար։

Հեռախոսային խոսակցության ընթացքում ընկերության աշխատակիցները պարզում են զանգահարողի սոցիալական ապահովագրության համարը և բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Հետաքրքիր է, որ, ինչպես բացահայտել են իրավապահները, «Պիկոնետ Տեքնոլոջիս» ընկերության հիմնադիրն ազգությամբ հնդիկ է։ Նա Երևանում վարձակալել է տարածք և կազմակերպել հանցավոր գործունեություն:

Բացահայտված փաստերով հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու հատկանիշներով:

Դատարանի որոշմամբ խուզարկվել է ընկերության վարձակալած տարածքը։ Հայտնաբերվել և առգրավվել են 14 համակարգիչ, հափշտակված գումարների վերաբերյալ գրառումներ: Խուզարկության պահին վարձակալած տարածքում է եղել 8 անձ՝ 4 հայ, 4 հնդիկ։

Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված և օգտագործված 2 կաթուցիչ:

Նախնական տեղեկություններով՝ հանցավոր խումբն ԱՄՆ-ի շուրջ 60 քաղաքացու վստահությունը չարաշահելով հափշտակել է շուրջ 15 000 ԱՄՆ դոլար:

Քննությունը շարունակվում է։

Ըստ թեմայի

Երևանում սպանված երիտասարդը դեպքից առաջ ընկերների հետ խնջույքի է եղել. նոր մանրամասներ
Սամվել Ալեքսանյան. «Ես կարող եմ Ղուշչյանին օգնեմ, բարեգործական նպատակով տանեմ բուժման»
թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ