06:42 19 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Տեսանյութեր

Ինչպես են լրագրողները լավաշ թխում, տոլմա փաթաթում ու միս շամփրում Երևանում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
14710

Էլ ի՞նչ հայկական սեղան` առանց թարմ լավաշի, համեղ տոլմայի ու անուշաբույր խորովածի։ Ո՛չ անցյալում, ո՛չ էլ հիմա հայերն առանց այս ամենի քեֆ չեն անում։ Լրագրողները լավաշ թխելու, տոլմա եփելու ու խորոված սարքելու գաղտնիքներն իմացան երևանյան ռեստորաններից մեկի կազմակերպած գաստրոտուրի շրջանակում։

Գաստրոտուրի մտահաղացումը ծնվել է դեռ անցած տարի. զբոսաշրջիկներն են օգնել։ Ռեստորանը «բաց խոհանոցներ» ունի։ Ապակե դռներից երևում է` ինչպես են լավաշ թխում կամ խորոված սարքում։ Զբոսաշրջիկները հարցրել են` կարո՞ղ են իրենք էլ մասնակցել։ Հետո մտել են ներս...

«Այդպես որոշեցինք ամառվա սկզբից գաստրոտուրի նախագիծ սկսել։ Սա հայկական խոհանոցն ավելի լավ ճանաչելու հնարավորություն է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Երեմյան Փրոջեքթսի» հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը։

Նախագծի առաջին փորձարկողները ԶԼՄ–ների ներկայացուցիչներն էին, որոնք փորձառու հացթուխների ու շեֆ խոհարարների օգնությամբ լավաշ էլ թխեցին, տոլմա էլ եփեցին, իսկ վերջում էլ խորոված սարքեցին։

 

Ըստ թեմայի

Մի լուսանկարի պատմություն. ինչո՞ւ Ժակ Շիրակը հայկական լավաշը ձեռքն առնելիս բացականչեց
Վրացիների ու հայերի մասին. այնտեղ, ուր խաշն է ու լավաշը
Չինացին լավաշ ուտելու մարտահրավեր է նետում Հայաստանին
Լավաշով աղանդե՞ր. հայկական մթերքը վերածվել է խոհարարական գլուխգործոցների. լուսանկարներ
Այ էս եղավ հայերեն․ Փաշինյանին գինի, պանիր ու լավաշ հյուրասիրեցին Արարատում․ տեսանյութ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ