07:22 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Ստանալ կարճ հղումը
65 0 0

ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ Արգիշտի Սեպխանյանին և Աղանիկ Զորողյանին:

Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների և նրանց ծնողների հետ: Վարչապետը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել զինծառայողներին անձնվեր ծառայության համար:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին:

Վարչապետ Փաշինյանը զինվորական հոսպիտալում Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն:

Մանրամասները ՀՀ վարչապետի աշխատակազմի տրամադրած տեսանյութում:

Ըստ թեմայի

Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանամերձ զորամասեր
Մարշալը՝ խոտ հնձողի օգնական. Երևանում մեծագույն մարդկանց մասին պատմեցին նրանց թոռները
Հակառակորդի գնդակից ինն օր առաջ գլխի վնասվածք ստացած զինծառայողը գիտակցության է եկել
Բանակում շատ բան չի փոխվել, բայց մի բան ակնհայտ է. Մարուքյանը` բանակի մասին
թեգերը:
Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Նիկոլ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ