05:06 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.07
  • GBP608.65
  • EUR542.91
  • RUB7.61
Տեսանյութեր

Ինչու էր Նիկոլայ II–ը թոշակ նշանակել Արցախում գտնվող ծառի համար. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
215320

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն 1993 – 2001 թվականներին Երևանում ՆՏՎ-ի թղթակիցն է եղել և պահպանել է այդ ժամանակաշրջանի վառ իրադարձությունների տեսադարանը, որը հիմք է դարձել ՆՏՎ-ի հետ համատեղ «Ժամանակի մեքենա» նախագծի իրականացման համար։

Ներկայացվող ռեպորտաժը նկարահանվել է 2000 թվականին Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում, որտեղ մինչ այժմ կանգուն է հետխորհրդային տարածքի ամենահին ու ամենաբարձր ծառը:

Ծառի բարձրությունը բնից մինչև կատար 54 մետր է: Հսկայական չինարին (նաև՝ տնջրի, սոսի – խմբ.) անձնագիր ունի, իսկ մոտակայքում տեղադրված ցուցանակը հուշում է, որ այն տնկվել է մեր թվարկությունից առաջ առաջին դարում Տիգրան Մեծի օրոք (95 – 55 մ.թ.ա.):

Ծառի փչակում, որի մակերեսը մոտ 44 քառակուսի մետր է, մինչև 100 մարդ կարող է տեղավորվել: Չինարի ծառի ստվերը տարածվում է մոտ 1400 քառակուսի մետրի վրա։

Ժամանակին Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը նույնիսկ թոշակ է նշանակել ծառի համար: Տարեկան 300 ռուբլու դիմաց մոտակա Սխտորաշեն գյուղի բնակիչները խնամում էին դարավոր ծառը, որը ապրել է արքաների, իշխանների, մելիքների, մարզկոմների օրոք ու բարեհաջող շարունակում է կանաչել ու աճել Արցախի նոր ղեկավարության օրոք:

Հին ձեռագրերը վկայում են, որ ավելի քան երկուհազար տարեկան չինարու շուքի տակ հանգստացել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը, հայոց գրերի հեղինակ և ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցը, տարբեր հայ զորավարներ, նաև հռոմեական զորավարներ:

Հսկա ծառն Արցախում պատվում ու պահպանում են սրբության պես: Այստեղ են հաճախ անցկացվում ընտանեկան խնջույք-հավաքույթները:

Ըստ թեմայի

Ինչպես ադրբեջանական ինքնաթիռը հայտնվեց Հայաստանում կամ Սևանում տեղի ունեցած ավիաաղետի գաղտնիքը
«Ավրորան», Արևմտյան Հայաստանն ու «շրջված» Արարատը. իրականում երկու Հայաստան չկա
Աչքերով է շնչում. ինչպես բնածին ֆենոմենը ճանաչում բերեց հայուհուն. անհավանական տեսանյութ
«Հարցերը սիրո մասին էին, տղաների մոտ ամաչեցի». Երևան եկած սումգայիթցի աղջկա պատմությունը
Չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ. երբ Սևանի ձկնորսներն անհարգալից ժեստը «վերածեցին» դոլարի
«Հումորը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև ինքնապաշտպանվելու միջոց». Ավանեսյան
Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ