00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Աշխարհի 3 լավագույն մրցավարներից մեկն իր մեդալները միայն իրենը չի համարում

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման հյուրն է Հայաստանի ամենամեծ վաստակ ունեցող մրցավարը՝ Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Գաբրիելյանը համամիտ չէ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, որ շքանշաններն ու այլ պարգևները կարևոր չեն: Չկա մարդ, որ չի ուրախանում, երբ իրեն պարգևատրում են:

«Ամեն շքանշան, մեդալ, շնորհակալագիր ոգևորում է մարդուն ավելի լավ աշխատելու համար: Իմ բոլոր պարգևները միայն իմը չեն, նաև այն բոլոր մարդկանցն են, ում հետ ես աշխատել եմ երկար տարիներ: Արդեն 63 տարի ես սպորտում եմ: Մեծ հաջողություններ եմ ունեցել որպես մրցավար: Ես եղել եմ Սիդնեյի օլիմպիական խաղերի մրցավար և ճանաչվել եմ աշխարհում 3 լավագույններից մեկը: Մրցավար եմ եղել աշխարհի 8 առաջնությունների եզրափակիչներում, Եվրոպայի առաջնությունների ժամանակ»,- ասում է Գաբրիելյանը:

Телеканал CNN - Sputnik Արմենիա
CNN-ը «Արսենալին» և «Չելսիին» առաջարկում է բոյկոտել Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակիչը

Դերենիկ Գաբրիելյանը նշում է, որ 87 երկրում է եղել և յուրաքանչյուրում փորձել է ճիշտ ներկայացնել իր ազգի, իր երկրի պատմությունը: «Սպորտի համար մեկնելով՝ մենք չենք մտածում միայն արդյունքների մասին, մենք մտածում ենք՝ ինչպես ճիշտ ներկայացնել մեր երկիրը: Դա առաջնայինն ու ամենակարևորն է: 2010, 2012, 2015 թվականներին ես եղել եմ տարբեր մարզաձևերի և խաղերի պատվիրակության ղեկավար Ադրբեջանում, Բաքվում: Եվ ամեն անգամ մեր պատվիրակությունը փորձել է ճիշտ և հային վայել պահել իրեն, բարձր պահել իր ազգայինը»,- ասում է նա:

Ըստ փոխնախագահի՝ մրցավարներն ամենաթիրախայինն են բոլոր առաջնություններում, բայց երբ 2002 թվականին ինքը 30 պետության ձայն է ստացել Եվրոպայի կոնֆեդերացիայի ընտրության ժամանակ և ընտրվել գործկոմի անդամ, միայն այդ ժամանակ է զգացել, որ ճիշտ ճանապարհ է անցել:

«Բուդապեշտում աշխարհի առաջնության ժամանակ ես եզրափակչի մրցավար էի, ռինգում էին Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ: Ֆրանսիացի երիտասարդն ուժեղ էր, բայց արդյունքում զգացի, որ ռուս ներկայացուցիչն ավելի լավ արդյունքներ ցույց տվեց և հաղթանակը շնորհվեց նրան: Սովորաբար, երբ ավարտվում է մարտը, հանում են ձեռնոցները, և բարձրացնում են հաղթողի ձեռքը, ապա բռնցքամարտիկները մոտենում և շնորհակալություն են հայտնում մրցավարին: Սկզբում մոտեցավ ֆրանսիացին, ապա՝ ռուսը և անսպասելի բոլորի համար ինձ համբուրեց ռինգում, այդպիսի բան չի կարելի: Սակայն միջազգային ֆեդերացիայի նախագահը հասկացավ, որ ռուսն ուղղակի ոգևորվել էր հաղթանակից: Հետագայում՝ մինչև այսօր, առաջիններից մեկն, ով շնորհավորում է իմ ծննդյան օրը դա այդ ռուս բռնցքամարտիկն է՝ Ալեքսանդր Լեբզյակը», - նշում է Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Մեկ ամսից Մինսկում կանցկացվեն եվրոպական խաղերը, Հայաստանից բազմաթիվ մարզիկներ են մասնակցում, և ըստ Գաբրիելյանի՝ սպասելիքներ մեծ են, քանի որ բավականին հզոր թիմ է մտնելու Մինսկ:

 

Լրահոս
0