04:55 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Տեսանյութեր

Ինչպես է Օսիպյանը համոզում, որ սպանության համար մեղադրվող տղամարդը հանձնվի. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1297)
127 0 0

Նախկին կնոջ տանը նռնակ նետած ու նրա երկրորդ ամուսնու մահվան համար մեղադրվող տղամարդուն վնասազերծելու ու կալանավորելու գործողություները տևել են ավելի քան 10 ժամ։ Օսիպյանն անձամբ է բանակցել հետախուզվողի հետ։

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը բանակցել սպանության մեջ մեղադրվող տղամարդու հետ։

Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։

Նաև տեղեկություն է եղել, որ հետախուզվողը կարող է զինված լինի նռնակով և այլ զենքերով։

Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության ծառայողները ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ մեկնել են Ալափարս։

Նորամարգի տներից մեկում նռնակ է պայթել. ընտանիքի անդամները հիվանդանոցում են

10 ժամից ավելի տևած գործողությունների ընթացքում հունիսի լույս 8-ի գիշերը Վալերիյ Օսիպյանն անձամբ է զրուցել հետախուզվողի հետ։ Տևական բացատրական հեռախոսազրույցից հետո հետախուզվողը կամավոր դուրս է եկել թաքստոցից և տեղափոխվել ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նա կալանավորվել է։

Տղամարդը մահացավ, կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ Նորամարգի պայթյունից

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1297)

Ըստ թեմայի

Քույրերը գողություն են արել «Երևան մոլում», գողացածը թաքցրել են սայլակում
Սարսափելի դեպք. Ավանում 2 տարեկան աղջնակն ընկել է 7-րդ հարկից
Հրդեհել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան ու տունը. լուսանկարներ
Սարսափելի դեպք Վեդիում. 8 ամսական երեխա է մահացել. մանրամասներ
թեգերը:
Վալերի Օսիպյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ