17:04 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Տեսանյութեր

«Տպավորիչ է, ինչպես ֆիլմում». ի՞նչ է տեղի ունենում Երևանի ընդերքում

Ստանալ կարճ հղումը
201 0 0
© Sputnik / Nana Martirosyan, Aram Nersesyan

Երևանում 235 մետր խորության վրա ավելի քան 30 տարի է, ինչ գործում է «Հանրապետական անձավաբուժական կենտրոնը»։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է աղի ընդերք։ Տեսածը տպավորիչ էր...

Ամեն օր այստեղ իջնում են բրոնխների ասթմա, ալերգիա, շնչուղիների հիվանդություններ և վատ իմունիտետ ունեցող մարդիկ։ Տնօրեն Անուշ Ոսկանյանի վստահեցմամբ՝ աղի քարանձավներ սիստեմատիկ այցերը թեթևացնում են մեծահասակների մոտ բրոնխիալ ասթմայի ախտանշանները, իսկ երեխաների դեպքում կարող են նաև բուժել դրանք։

4000 քառակուսի մետր մակերեսով կենտրոնում պացիենտները 6 ժամ են անցկացնում։ Այդ ընթացքում նրանք կարող են սեղանի թենիս և բիլիարդ խաղալ, շնչառական մարմնամարզություն անել, քայլել։ Եվ նույնիսկ քնել հատուկ առանձնացված ննջասենյակում։

Բժիշկները խորհուրդ են տալիս կենտրոն այցելել գոնե 20 անգամ։ Ընդ որում` ամենակարևորն առաջին 7-ն են։ Այդ ընթացքում օրգանիզմն ադապտացվում է խոնավությանը, ջերմաստիճանին, ճնշմանը, թթվածնի իոնային բաղադրությանը։ Քարանձավների ստերիլ օդում ալերգեններ ու բակտերիաներ չկան, իսկ ռադիացիայի մակարդակը գրեթե զրոյական է։

Ըստ թեմայի

Մենք մեզ թունավորում ենք այլոց աղով,իսկ մերը մնում է մրցակցությունից դուրս. ինչպես չխաբվել
Տեխնիկական աղի խնդիրը դեռ լուծված չէ, սպառողների առողջությունը կարող է վնասվել. Ղուկասյան
Պիպոյան. «Մարդիկ պրակտիկորեն չեն կարող ձեռք բերել արդյունաբերական աղը»
Ժողովրդին տեխնիկական աղով են կերակրու՞մ. մեղադրանքներն ու իշխանության պատասխանը
թեգերը:
աղ, ՀՀ Առողջապահության նախարարություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ